Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Արվցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպել է համերգ՝ նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան:

Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում Հաշմանդամների  միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ երաժշտական և պարային կատարումներով են հանդես եկել Շուշիի ու Հադրութի արվեստի դպրոցների, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի, «Արցախի ձայներ» նախագծի ու Ստեփանակերտի քաղաքապետարանին կից մշակույթի  տան սաները, ինչպես նաև «Ղարաբաղ» էստրադային, «Մենք ենք մեր սարերը» երգի, պարի ու Աշոտ Բաբայանի անվան պարի պետական համույթները։
 3.jpg (231 KB)
Մեզ հետ զրույցում Արցախի Հանրապետության  սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության Սոցիալական աջակցության և հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Իսրայելյանը կարևորել է պետության կողմից ցուցաբերվող աջակցությունը հաշմանդամություն ունեցող քաղաքացիների սոցիալ-կենցաղային և առողջական խնդիրների լուծման գործում՝ նշելով, որ նման միջոցառումները առիթ են ևս մեկ անգամ  ուշադրություն դրսևորելու նրանց նկատմամբ:
 
«Մենք պետք է շարունակենք անել  ամեն ինչ, որպեսզի հաշմանդամներն իրենց  զգան իրենց որպես հասարակության լիարժեք անդամներ։ Այսօրվա միջոցառման նպատակն էլ  նրանց ինչ-որ չափով մշակութային կյանքին ներգրավելն է», -ասել է նա։

     

Քաղաքական

Տնտեսական

Անհատ ձեռնարկատերերին և արտոնավճար վճարող անձանց դրամական աջակցություն կտրամադրվի. դիմումների ընդունման գործընթացը մեկնարկել է

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շրջանակում 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ բացառապես Արցախի Հանրապետությունում մասնավոր հատվածի աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող՝ 2023 թվականի փետրվարի 1-ին նախորդող առնվազն 15 օրերին աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով չաշխատած անհատ ձեռնարկատերերին, այդ թվում՝ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց միանվագ դրամական աջակցության տրամադրման նպատակով դիմումների ընդունումը:

Գներն անհիմն բարձրացրած տնտեսվարողները պատասխանատվության ենթարկվելուց բացի կզրկվեն նաև մատակարարումից

Տնտեսավարող սուբյեկտները զգուշացվել են իրացվող ապրանքատեսակների համար սահմանված 15% վերադիրի կիրառումը պահպանելու համար:

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի ՄՊՍԿ-ում ստուգարքներով ամփոփում են սաների կես տարվա աշխատանքի արդյունքները

Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. տուժածներ չկան. ՌԴ ՊՆ

Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի

Շրջափակմամբ պայմանավորված` ինչ խնդիրներ կառաջանան մսի շուկայում. պարզաբանում է պատասխանատուն

Կադրային փոփոխություններ ՀՀ զինված ուժերում

Հայտնի է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակի անունը

Ուկրաինայի պատերազմը երկարատեւ է, նոր պատերազմներ չեն լինի

Հայաստանում նախատեսում են փոխել Զինված ուժերի հանդերձանքը

Հայոց «մտավորական» շերտի ողբերգություն․․․ այն ունակ է միայն ուրիշի հրաժարականը կամ ինքնասպանությունը պահանջել, միայն թե ինքը «հաղթած ու հպարտ քայլի». Ստյոպա Սաֆարյան

Search