Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում մեկնարկել են Արցախի Հանրապետության պետական նախարարին կից բարեգործական խորհրդի 6-րդ նիստի աշխատանքները

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարարին կից բարեգործական խորհրդի 6-րդ նիստի բացումը:

Ստեփանակերտում մեկնարկել են Արցախի Հանրապետության պետական նախարարին կից բարեգործական խորհրդի 6-րդ նիստի աշխատանքները

Ստեփանակերտում մեկնարկել են Արցախի Հանրապետության պետական նախարարին կից բարեգործական խորհրդի 6-րդ նիստի աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ  ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանն իր խոսքում կարևորել է Արցախի ապագայի ու զարգացման համար կատարված աշխատանքն  ու իրականացվող քայլերը:
89.jpg (1.17 MB)
«Արցախի ապագան, անվտանգությունը և հաջողությունը ոչ միայն Արցախի, այլ ամբողջ հայ ազգի խնդիրն է: Հաջողության հնարավոր է հասնել տարբեր գաղափարներ, կարծիքներ  միմյանց հետ քննարկելով: Մեր առաջիկա նպատակներից են Արցախի անվտանգության խնդրի լուծումը  և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնելը, որպեսզի եկող սերունդները հնարավորություն ունենան հայրենիքում կրթություն ստանալու և զարգանալու»,-ասել է նա:
 
2.jpg (1.12 MB)Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանյան մասնաճյուղի նախագահ Հովսեփ Բաբայանի խոսքով՝  2020 թվականի ատերազմից հետո իրականացված մարդասիրական  բավականին խոշոր ծրագրեր են իրականացվել, որոնք շարունակական բնույթ են կրելու: «Հիմնական նպատակը Արցախի ժողովրդին ցույց տալն է, որ կարող են այստեղ ապրել և բարեկեցիկ կյանք ունենալ: Քննարկումների ընթացքում կփորձենք հասկանալ Արցախի Հանրապետության կառավարության առաջնահերթությունները և համապատասխանեցնել ծրագրերը»,-նշել է Հ. Բաբայանը:
 
«ՀԲԸՄ Հայաստան»-ի հետազոտող Հովսեփ Բաբայանը համառոտ անդրադարձել է Արցախի զարգացման հնարավոր ուղղություններին՝  «Հայ Բարեգործական Ընդհանուր Միության» կողմից իրականացված հետազոտության արդյունքներով մշակված կլաստերային ծրագրերի ներկայացմամբ:
 4.jpg (1.16 MB)
Այդ համատեքստում, ըստ բանախոսի, ընդգրկված են սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր՝ այդ թվում  ագրոբիզնես, աշխատուժի զարգացում և աշխատատեղերի ստեղծում, առողջապահության, մշակույթի և  կրթության զարգացում:
 1.jpg (1.57 MB)
Արցախի Հանրապետության պետական նախարարին կից բարեգործական խորհրդի 6-րդ նիստի բացմանը հարջորդել  են պոտենցիալ դոնոր բարեգործական կազմակերպությունների հետ ընդհանուր և մասնախմբային քննարկումները, որոնք կշարունակվեն և կամփոփվեն դեկտեմբերի 6-ին:

     

Քաղաքական

Կառավարությունը ղեկավարվում է իրավիճակի համակողմանի գնահատմամբ․ պետնախարարն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը

Օրեր առաջ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել էր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ընթացքում Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությունը, որում վերջինս մասնավորապես նշել էր՝ «կտրոնները չեն աշխատում», «պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում», «ստեղծված իրավիճակը օգտագործվում է մի քանի անձանց օգտին»:  

Ադրբեջանը դժգոհություն է հայտնել Լորան Վոքիեի և Արցախի արտգործնախարարի հանդիպման առնչությամբ

Ադրբեջանը դժգոհություն է հայտնել Ֆրանսիայից՝ Հայաստանում Արցախի մշտական ​​ներկայացուցչությունում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի եւ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի հանդիպման պատճառով։

Պատրաստ եմ Արցախում ծառայել՝ անկախ որևէ պաշտոնից և դիրքից․ Արթուր Դավթյանի հարցազրույցը

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այս օրերին Արցախում է, դրան զուգահեռ մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա նշանակվելու է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ։

Տնտեսական

Հասարակական

Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն իրականացրել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ՀՀ ԱԱԾ

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, իրականացվել է սահմանի ճշգրտման աշխատանքներ:

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ղազարոսի հարության հիշատակի օրը

Մեծ Պահքի 41-րդ օրը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու օրացույցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է:

Կարմի խաչի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ 12 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ-ներ.ԱՆ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ այսօր՝ ապրիլի 1-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ԿԳՄՍ նախարարը խորհրդակցություն է հրավիրել դպրոցներում կարգապահության պատշաճ կազմակերպման օրակարգով

Մարտի 30-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը հրավիրել  էր ավագ խորհրդակցություն, որին մասնակցում էին հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, հանրակրթական հաստատությունների տնօրեններ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության  Ստեփանակերտի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Բորիս Ջալավյանը, անչափահասների գործերով ոստիկանության տեսուչներ, ԱՀ ոստիկանության ներկայացուցիչներ, ԱՀ հանրային խորհրդի ներկայացուցիչներ և ՀԱՍԵ Արցախի թեմի հոգևոր հայրեր։    

Ռազմական

ՀՀ հարավարևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության և մեկ զինծառայողի սպանության փորձի դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել

Հաղորդումներ են ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 31-ին ժամը 21:50-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի տարածքում հրազենային վիրավորումներ են ստացել մեկ պայմանագրային և մեկ ժամկետային զինծառայող, որոնց հետևանքով ժամկետային զինծառայողը՝ Հրաչյա Սարուխանյանը, ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է։

Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլիոս Ցամին ստորագրել են հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը:

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները

Մեկնարկել է երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցության վճարման գործընթացի երրորդ փուլը

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ

Հանրապետության նախագահի գլխավորությամբ անցկացվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհն ապրիլի 1-ից պատրաստ կլինի շահագործման. ՏԿԵՆ խոսնակ

Մեկնարկել է սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման չորրորդ միջոցառումը

Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ ԱԺ նախագահ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Search