Դեկտեմբերի 12-ից 16-ը Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում լույս աշխարհ է եկել 14 երեխա։
Ստեփանակերտում վերջին հինգ օրերին ավելի քան տասնյակ ծնունդներ են գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը։
«Երեխաներից 8-ը տղաներ են, 6-ը՝ աղջիկ։ Այս պահի դրությամբ նորածիններից 2-ը դուրս են գրվելլ, 12-ը դեռ ծննդատանն՝ մեր հսկողության ներքո»,-նշել է ծննդատան տնօրենը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ անհրաժեշտ բուժպարագաները բավարարում են, բայց, եթե ճանապարհը շարունակի մնալ փակ, ապա «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ը բժշկական պարագաների և սարքավորումների հետ կապված խնդիրներ կունենա։