Մեծ Բրիտանիայի անգլիկան եկեղեցին աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ինչը չի կարելի ասել քաղաքական գործիչների մասին։
Անգլիկան եկեղեցին՝ ի տարբերություն քաղաքական գործիչների, աջակցում է Ցեղասպանության ճանաչմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Երեւանում ընթացող Միջեկեղեցական ժողովից հետո լրագրողներին ասել է Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարտրեսը։
«Եկեղեցին տեղեկացված է եւ աջակցում է այդ գործընթացին։ Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, ապա բացառությամբ հիասքանչ Քերոլայն Քոքսի, որը ինչպես գիտեք, եղել է նաեւ Լեռնային Ղարաբաղում եւ ԼՂՀ ճանաչման ջատագով է եւ փորձում է խորհրդարանականների ուշադրության կենտրոնում պահել Ցեղասպանության ճանաչման հարցը, պետք է խոստովանել, որ որքան էլ ցավալի է, սակայն այդ հարցը առայժմ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում օրակարգային չէ»,- ասաց եպիսկոպոս Ռիչարդ Չարտրեսը։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան ապրիլի 24-ին Երեւանում ներկայացված է մեկ խորհրդարանականի եւ 2 եպիսկոպոսների մակարդակով։