Ռուս խաղաղապահների նոր ավտոշարասյունը մարդասիրական օգնությամբ կարողացել է անցնել ադրբեջանական «բնապահպանների» կողմից փակված Լաչինի միջանցքով։
Ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Լաչինի միջանցքով մարդասիրական բեռ է անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, սա մարդասիրական բեռով արդեն չորրորդ շարասյունն է, որն անցել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածով։