Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, մի խումբ արցախցիներ «Մենք ենք Մեր սարերը» հուշակոթողի տարածքից քայլերթ են մեկնարկել դեպի Ստեփանակերտի օդանավակայան:
Արցախցիները քայլերթ են մեկնարկել դեպի Ստեփանակերտի օդանավակայան՝ ռուս խաղաղապահների հրամանատարի հետ հանդիպման պահանջով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ակցիայի նախաձեռնողները տեղեկացրել են, որ պահանջելու են հանդիպում Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ և պահանջատեր են լինելու իրենց իրավունքներին: