Հայաստանի օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը իր թվիթերյան էջում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին կոչ է արել է փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք․ ՀՀ ՄԻՊ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որն արդեն 17-րդ օրն է՝ արգելափակված է։ Սա թեմայի վերաբերյալ հստակ պատկերացում ունենալու միակ միջոցն է: Եվ այո, հենց այն փաստը, որ միայն ԿԽՄԿ տարբերանշանով մեքենաներ են մտնում և դուրս գալիս, վկայում է, որ շրջափակումը շարունակվում է»,- գրել է օմբուդսմենը։