Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ը ձգտում է խափանել իրանական ԱԹՍ-ների արտադրությունը. Սպիտակ տան պաշտոնյա

ԱՄՆ-ի վարչակազմը տարբեր միջոցներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա Իրանին արտադրել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և դրանք մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում կիրառելու համար:

ԱՄՆ-ը ձգտում է խափանել իրանական ԱԹՍ-ների արտադրությունը. Սպիտակ տան պաշտոնյա

ԱՄՆ-ը ձգտում է խափանել իրանական ԱԹՍ-ների արտադրությունը. Սպիտակ տան պաշտոնյա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էդրիան Ուոթսոնը The New York Times պարբերականին:
«Մենք ուղիներ ենք փնտրում իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության դեմ՝ պատժամիջոցների, արտահանման վերահսկողության և այն մասնավոր ընկերությունների հետ բանակցությունների միջոցով, որոնց արտադրության դետալներն  օգտագործվել են ԱԹՍ-ների արտադրության մեջ: Մենք գնահատում ենք արտահանման հսկողությանն ուղղված հետագա քայլերը, որոնք կարելի Է ձեռնարկել անօդաչու թռչող սարքերում օգտագործվող տեխնոլոգիաներիներից օգտվելու Իրանի հնարավորությունները սահմանափակելու համար»,- նշել է նա։
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն առաջին հերթին ցանկանում է Թեհրանին զրկել ԱԹՍ-ներում օգտագործվող արևմտյան դետալներից ու բաղադրամասերից։ Բացի դրանից, Միացյալ Նահանգների զինված ուժերն օգնում են ուկրաինացի զինվորականներին հայտնաբերել իրանական ԱԹՍ-ների արձակման վայրերը:Եվ երրորդ, ամերիկացիները Կիևի համար շտապ կերպով մշակում են անօդաչու թռչող սարքերի մոտեցման մասին վաղ ազդարարման նոր տեխնոլոգիաներ։
Հրատարակության գնահատմամբ՝ ԱՄՆ իշխանությունները մեծ դժվարությունների են հանդիպում ծրագրի բոլոր երեք կետերի իրագործման հարցում։ Մասնավորապես, նշվում է, որ իրանցի մասնագետները կարող են օգտվել սև շուկայի ծառայություններից և շրջանցել արտահանման հսկողությունն արևմտյան դետալներ ձեռք բերելու համար:

     

Քաղաքական

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է էթնիկ զտման և հայության ցեղասպանության. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search