Artsakhpress

Տնտեսական

Ի՞նչ պարենային ապրանքատեսակների ու դեղորայքի սղություն է արձանագրվել վերջին դիտարկումների արդյունքում

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից շարունակվում են Ստեփանակերտ քաղաքում գործող 22 առևտրային օբյեկտներում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների իրացման գների վերաբերյալ ամենօրյա ռեժիմով իրականացվող դիտարկումները:

Ի՞նչ պարենային ապրանքատեսակների ու դեղորայքի սղություն է արձանագրվել վերջին դիտարկումների արդյունքում

Ի՞նչ պարենային ապրանքատեսակների ու դեղորայքի սղություն է արձանագրվել վերջին դիտարկումների արդյունքում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի Տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը:

320705559_1091403171530656_3154408575701291745_n.jpg (1.37 MB)

«Օպերատիվ շտաբի հանձնարարությամբ նմանատիպ դիտարկումներ իրականացվում են նաև Ասկերան, Մարտունի և Մարտակերտ շրջկենտրոններում և կատարված դիտարկումների արդյունքները տրամադրվում են Հանձնաժողովին: Շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն սննդամթերքի և դեղորայքի կանոնավոր մատակարարում չի իրականացվում: Դեկտեմբերի 28-ի դրությամբ, Ստեփանակերտ քաղաքի և շրջկենտրոնների առևտրային օբյեկտներում իրականացված դիտարկումների արդյունքներով նկատվում են բրնձի, ձեթի, ձվի, պանրի, ալյուրի, ձկնեղենի և ծխախոտի որոշակի տեսակների պակաս, իսկ որոշ ապրանքատեսակներ գրեթե բացակայում են, մասնավորապես՝ շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ոլոռ, ձավար, աղ, բանջարեղեն և մրգեր։ Լրիվությամբ բացակայում են երշիկ և նրբերշիկ ապրանքատեսակները»,-մանրամասնել է վարչության պետը։

Անդրադառնալով առաջնահերթ ապրանքատեսակների գների փոփոխությունների հարցին, նա հավաստիացրել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հանձնաժողովի կողմից առևտրային օբյեկտներում ամենօրյա ռեժիմով իրականացվող դիտարկումները թույլ են տալիս վերահսկելու շուկայում առկա ապրանքների իրացման գների յուրաքանչյուր փոփոխություն:

«Նկատելի է տնտեսավարող սուբյեկտների բարձր պատասխանատվությունը, ինչպես նաև պատրաստակամությունը՝ համագործակցելու կառավարության հետ: Տնտեսավարողները գիտակցում են, որ նման պայմաններում ուղղակի ամոթալի է իրականացնել գների արհեստական բարձրացումներ: Ներկայումս, շուկայում արդեն բացակայում են ավելի մատչելի ապրանքատեսակները և Հանձնաժողովի կողմից իրականացվող դիտարկումներում ֆիքսվում են որակական ավելի բարձր հատկանիշներ ունեցող ապրանքատեսակները՝ համապատասխան իրացման գներով»,-հավելել է Հ. Ավթանդիլյանը:

Ի՞նչ վերաբերում է դեղամիջոցների խնդրին, ապա, ըստ Հանձնաժողովի ՏՄՊ վարչության պետի, շրջափակումից հետո զգացվում էր ճնշման, ջերմիջեցնող ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի, ինչպես նաև մանկական կերերի և տակդիրների պակաս:

«Նշեմ, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ սահմանափակ քանակությամբ ստացված դեղորայքը տեղաբաշխվել է Ստեփանակերտ քաղաքի և շրջկենտրոնների դեղատներում, այնուամենայնիվ նկատվում է հակաբիոտիկ որոշ դեղամիջոցների, մանկական կերերի և տակդիրների պակաս»,-ասել է նա:

Խոսելով գների անհիմն բարձրացման մասին, Հ. Ավթանդիլյանն ընդգծել է, որ դրանց վերաբերյալ քաղաքացիների և օպերատիվ շտաբի կողմից ստացված բոլոր բողոքները գրանցվում են, և Հանձնաժողովի կողմից օպերատիվ կերպով ընթացքավորվում, արդյունքների մասին տեղեկացնելով նրանց: Ըստ ոլորտի պատասխանատուի՝ Հանձնաժողովը շարունակում է բացատրական աշխատանքներ տանել դեղատների ղեկավարության հետ՝ բացառելու հասարակության նկատմամբ անբարեխիղճ վարքագծի դրսևորումները, այլապես, նման անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտները կենթարկվեն պատասխանատվության Ներկայացնելով դիտարկումների արդյունքում բանջարեղենի և մրգերի շուկայում արձանագրված արդյունքները, Հրաչ Ավթանդիլյանը նշել է, որ դրանց գերակշիռ մասը ներկրվում էր Հայաստանի Հանրապետությունից, և շրջափակման հետևանքով այժմ առկա է բանջարեղենի և մրգերի դեֆիցիտ, մասնավորապես՝ կարտոֆիլի, սոխի, գազարի, կաղամբի, խնձորի և ադամաթուզի:

«Հանձնաժողովի և օպերատիվ շտաբի թեժ գծերի միջոցով պարբերաբար ստանում ենք բողոքներ, երբ քաղաքացիների կողմից փորձեր են արվում իրենց մոտ առկա բանջարեղենը իրացնել շուկայականից անհամեմատ բարձր գներով: Բոլոր դեպքերում Հանձնաժողովի կողմից համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում, պարզելու բողոքների իսկությունը, իսկ այն դեպքերում երբ բողոքները հիմնավոր են, արձանագրվում են, տրվում է նախազգուշացում, և նման անբարեխիղճ վարքագիծ կրկին դրսևորելու դեպքում կիրառվում են պատասխանատվության միջոցներ»,-եզրափակել է Հանձնաժողովի ՏՄՊ վարչության պետը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search