Artsakhpress

Վերլուծական

Իմ կարծիքով՝ Ալիեւը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ. Թոմ դը Վաալ. «Ազատություն»

Իմ կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ։

Իմ կարծիքով՝ Ալիեւը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ. Թոմ դը Վաալ. «Ազատություն»

Իմ կարծիքով՝ Ալիեւը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ. Թոմ դը Վաալ. «Ազատություն»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է  «Քարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, Ղարաբաղյան հակամարտության գիտակ Թոմաս դը Վաալը:

Թոմաս դը Վաալի խոսքով՝ այն ինչ հիմա տեղի է ունենում Լաչինում, գետնի վրա շատ լուրջ գործողություններ են. «Վախենամ, որ 2023 թվականը լինի լարված, ծանր։ Ես հույս ունեմ, որ նոր հակամարտություն չի լինի, բայց, իհարկե, դրա նշաններն արդեն տեղում են, քանի դեռ լուրջ բանակցություններ չեն ընթանում եւ քանի դեռ 2020-ի նոյեմբերյան համաձայնությունները չեն գործում, քանի որ չկա Լաչինի ճանապարհով տարանցում։ Դա եռակողմ հայտարարության հիմնական դրույթներից է։ Կան լուրջ մտավախություններ, որ Ղարաբաղի հայերի ճակատագիրը եւ Զանգեզուրի միջանցքի հարցը ավելի շուտ որոշվելու են գետնի վրա եւ ոչ թե բանակցություններով։ Իհարկե, կան լուրջ փորձեր՝ հունվարին Բրյուսելում վերականգնելու բանակցությունները, տեսնենք՝ ինչ կստացվի։ Բայց առայժմ իրավիճակը շատ լուրջ է»։
Հարցին՝ դա նշանակում է, որ Հայաստանը կտրուկ մերժում է ինքնիշխան միջանցք տալ, նշանակում է պատերազմն անխուսափելի՞ է, Թոմաս դը Վաալը պատասխանել է, որ այդպես չի կարծում. «Կարծում եմ, որ եթե հակամարտություն լինի, դրա մասշտաբը փոքր կլինի՝ համեմատությամբ այն, ինչ 2020-ին տեսանք։ Միգուցե նաեւ այն պարզ պատճառով, որ հայկական կողմի ռազմական ռեսուրսները քիչ են։ Իմ կարծիքով՝ նախագահ Ալիեւը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ։ Ավելի շուտ նա փորձում է հասնել նրան, որ եթե այն, ինչ չստացվի բանակցություններով, փորձի այսպես ճնշել հայկական կողմին։ Տեսնենք՝ արդյո՞ք դա կստացվի։ Հիմա, իհարկե, Ռուսաստանում տոնական շրջան է, կարծում եմ՝ եթե ոչ այժմ, ապա մի շաբաթից Մոսկվայի ակտիվացմանը ականատես կլինենք, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում, հարված է ոչ միայն բանակցություններին, այլեւ տարածաշրջանում Մոսկվայի հեղինակությանը»։

     

Քաղաքական

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է էթնիկ զտման և հայության ցեղասպանության. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search