Artsakhpress

Հասարակական

Պարենամթերքի համաչափ բաշխման համար առաջիկայում վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ  կսահմանվի   

Սննդամթերքը բնակչությանն համաչափ բաշխելու նպատակով  Արցախի Հանրապետության Օպերատիվ շտաբի և Բնակարանային հարցերի կոմիտեի կողմից մշակվում է հատուկ կարգ վաճառքի և ձեռքբերման համար:

Պարենամթերքի համաչափ բաշխման համար առաջիկայում վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ  կսահմանվի   

Պարենամթերքի համաչափ բաշխման համար առաջիկայում վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ  կսահմանվի 

 
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ Բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը։
 
 «Նպատակն է ունեցած սննդամթերքի պաշարը համաչափ, հավասարաչափ բաշխելը։ Քանի որ շուկայում արդեն նկատվում են հերթեր, մարդիկ իրենց համար նախատեսված պաշարից ավելի շատ են ձեռք բերում, այդ իսկ պատճառով այդ կարգը մշակվում է, և արդեն հունվարի 20-ից քաղաքացիները խանութներից կարող են ձեռք բերել հինգ ապրանքատեսակ  բացառապես հատուկ կտրոնների միջոցով՝ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ և ձեթ։ Կտրոնները թղթից են՝ լամինացված։ Դրանք լինելու են երկու տեսակի։ Ամսական մեկ լիտր ձեթի համար կլինի կտրոն, որը նախատեսված է մեկ շնչի համար  անկախ տարիքից: Մնացած չորս ապրանքատեսականին շնչի համար նախատեսված է մեկ կիլոգրամ, բայց տրամադրվելու է քաղաքացիներին կես կիլոգրամներով։ Այսինքն՝ քաղաքացին մոտենալու է և ստանա երկու կտրոն, որոնց վրա հստակ ամսաթիվ է լինելու նշած։ Օրինակ առաջին կես կիլոգրամը կարող է օգտագործել հունվարի 20-ից մինչև փետրվարի 5-ը, երկրորդ կտրոնով արդեն փետրվարի 6-ից մինչև փետրվարի 20-ը, որպեսզի քաղաքացիներն այդ պաշարը խանութներից միանգամից ձեռք չբերեն»,-մանրամասնել է Ա. Մանգասարյանը։
 
Նրա խոսքով՝ այսօրվանից արդեն սկսել են համայնքներում փաստացի բնակվող բնակիչների ցուցակագրումը։ Ցանկը էլեկտրոնային տարբերակով տրամադրվում է շրջվարչակազմերին, որոնք  էլ հավաքագրում են և ուղարկում Բնակարանային հարցերի կոմիտեին։
 
 «Գործընթացի իրականացման համար հատուկ էլեկտրոնային ծրագիր է մշակվում, որը մոտ օրերս պատրաստ կլինի։ Համայնքներից հավաքագրված տեղեկությունները կմուտքագրենք այդ համակարգ, որից հետո Ստեփանակերտում և շրջկենտրոններում կբացվեն հատուկ կետեր։ Մայրաքաղաքում կլինի շուրջ 20 կետ, շրջկենտրոններում՝ 2-ական։ Քաղաքացիներն իրենց անձնագրերով կամ  ընտանիքի մեկ անդամը մյուսների անձնագրերով (ոչ պատճեններով) կմոտենա սպասարկման կետ, կտրամադրի օպերատորին, որի կողմից  տվյալները մուտքագրելուց  հետո  ստացական է տպվելու, որտեղ հստակ նշված է լինելու այն անձանց անունները, ում համար տվյալ քաղաքացին մոտեցել է՝ ստանալու կտրոնները և ապրանքատեսակներն իրենց քանակով։
 
Այդ ստացականով կմոտենա մյուս երկու օպերատորներին, որոնց կողմից կստորագրվի ստացականն ու  կտրամադրվեն կտրոններ»,-ներկայացրել է Ա. Մանգասարյանը՝ հավելելով, որ եթե տվյալ անձի տվյալները շրջաններում արդեն մուտքագրված լինի, ապա ծրագիրը թույլ չի տա կրկին օգտվել։
 
Նրա խոսքով՝ կտրոնները քաղաքացիներին կտրամադրվեն հունվարի 17-ին կամ 18-ին, բայց նրանք կարող են օգտագործել հունվարի 20-ի առավոտյան։ Հունվարի 20-ին խանութներին հստակ ապրանքատեսականի կմատակարարվի։
 
Գյուղաբնակներն ապրանքատեսակները կարող են ձեռք բերել ինչպես իրենց բնակավայրի, այնպես էլ  ցանկացած խանութից։ Բնակիչներն իրենց կտրոնները կստանան տեղում՝  համայնքապետի միջոցով. յուրաքանչյուր ընտանիք կստորագրի ու կստանա իր կտրոնը։
 
Ըստ Արմեն Մանգասարյանի՝ այն անձինք, որոնք ունեն օտարերկրյա քաղաքացիություն, անձնագրեր և փաստացի գտնվում են Արցախի Հանրապետությունում, նույնպես կստանան այդ կտրոնը։
 
 «Եթե հետագայում այլ ապրանքատեսակների դեպքում ևս նկատվի նման խնդիր, ապա դրանց  ցանկը կարող ենք փոփոխել»,-եզրափակել է Ա. Մանգասարյանը։

     

Քաղաքական

Կառավարությունը ղեկավարվում է իրավիճակի համակողմանի գնահատմամբ․ պետնախարարն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը

Օրեր առաջ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել էր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ընթացքում Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությունը, որում վերջինս մասնավորապես նշել էր՝ «կտրոնները չեն աշխատում», «պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում», «ստեղծված իրավիճակը օգտագործվում է մի քանի անձանց օգտին»:  

Ադրբեջանը դժգոհություն է հայտնել Լորան Վոքիեի և Արցախի արտգործնախարարի հանդիպման առնչությամբ

Ադրբեջանը դժգոհություն է հայտնել Ֆրանսիայից՝ Հայաստանում Արցախի մշտական ​​ներկայացուցչությունում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի եւ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի հանդիպման պատճառով։

Պատրաստ եմ Արցախում ծառայել՝ անկախ որևէ պաշտոնից և դիրքից․ Արթուր Դավթյանի հարցազրույցը

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այս օրերին Արցախում է, դրան զուգահեռ մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա նշանակվելու է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ։

Տնտեսական

Հասարակական

Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն իրականացրել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ՀՀ ԱԱԾ

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, իրականացվել է սահմանի ճշգրտման աշխատանքներ:

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ղազարոսի հարության հիշատակի օրը

Մեծ Պահքի 41-րդ օրը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու օրացույցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է:

Կարմի խաչի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ 12 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ-ներ.ԱՆ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ այսօր՝ ապրիլի 1-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ԿԳՄՍ նախարարը խորհրդակցություն է հրավիրել դպրոցներում կարգապահության պատշաճ կազմակերպման օրակարգով

Մարտի 30-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը հրավիրել  էր ավագ խորհրդակցություն, որին մասնակցում էին հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, հանրակրթական հաստատությունների տնօրեններ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության  Ստեփանակերտի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Բորիս Ջալավյանը, անչափահասների գործերով ոստիկանության տեսուչներ, ԱՀ ոստիկանության ներկայացուցիչներ, ԱՀ հանրային խորհրդի ներկայացուցիչներ և ՀԱՍԵ Արցախի թեմի հոգևոր հայրեր։    

Ռազմական

ՀՀ հարավարևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության և մեկ զինծառայողի սպանության փորձի դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել

Հաղորդումներ են ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 31-ին ժամը 21:50-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի տարածքում հրազենային վիրավորումներ են ստացել մեկ պայմանագրային և մեկ ժամկետային զինծառայող, որոնց հետևանքով ժամկետային զինծառայողը՝ Հրաչյա Սարուխանյանը, ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է։

Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլիոս Ցամին ստորագրել են հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը:

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները

Մեկնարկել է երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցության վճարման գործընթացի երրորդ փուլը

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ

Հանրապետության նախագահի գլխավորությամբ անցկացվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհն ապրիլի 1-ից պատրաստ կլինի շահագործման. ՏԿԵՆ խոսնակ

Մեկնարկել է սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման չորրորդ միջոցառումը

Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ ԱԺ նախագահ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Search