Artsakhpress

Հարցազրույց

«Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը միայն Բերձորի միջանցքի բացմանը չպետք է վերաբերի». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ, վերլուծաբան Շահան Գանտահարյանն է։

«Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը միայն Բերձորի միջանցքի բացմանը չպետք է վերաբերի». Գանտահարյան

«Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը միայն Բերձորի միջանցքի բացմանը չպետք է վերաբերի». Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
- Հայաստանի իշխանությունը համարում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում Ստեփանակերտն ու Բաքուն երկխոսելու ելքեր պետք է գտնեն։ Այս առնչությամբ Դուք ինչ հնարավորություններ եք տեսնում, եթե պաշտոնական Բաքուն չի ցանկանում բանակցել Ստեփանակերտի հետ։
- Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափը միայն Բերձորի միջանցքի բացմանը չպետք է վերաբերի։ Թուրք֊ադրբեջանական դաշինքը տարիներ շարունակ հետապնդում էր Արցախ-Ադրբեջան հակամարտությունը վերածել  Հայաստան-Ադրբեջան հակամարտության, ինչը և ստացվել էր որոշակի առումներով։ Հիմա պահը պետք է լիարժեք օգտագործել՝ հակամարտության հարաբերակցային ձևաչափի վերականգնման համար։
- Արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան ասել է, թե իրենց անհանգստացնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների բացասական տենդենցները։ Ինչ է սա նշանակում. արդյո՞ք իրավիճակը փակուղային է։ Եթե ոչ, ինչպես եք տեսնում ելքը։
- Զախարովայի այս հայտարարության կոնտեքստն այն է, որ շարունակում է հրամայական լինել ռուսական խաղաղապահ առաքելության անհրաժեշտությունը։ Նույն կերպ հիշեցվում է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության՝ Արցախ տեղակայման համար անհրաժեշտ են հակամարտող կողմերի համաձայնությունը, և պարզ ասվում է, որ երկկողմանի համաձայնություն կա միայն  ռուսական խաղաղապահների ներկայության վերաբերյալ։
- Մարիա Զախարովան հայտարարում է, որ ՄԱԿ ԱԽ հայտարարության փաստաթղթի ֆրանսիացի հեղինակները անուշադրության են մատնել Ռուսաստանի առաջարկները։ Այս հայտարարությունն արվում է այն ժամանակ, երբ Հայաստան է ժամանում Ֆրանսիայի ԱԺ նախագահը։ Այս երկու իրադարձության մեջ ի՞նչ կապ եք տեսնում։ 
- Կանխատեսելի էր, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ Արցախին հատկացված նիստից հայտարարություն չի բխի։ Աշխարհաքաղաքական մակարդակով միջնորդական հակամարտություն է գնում Արցախի ուղղությամբ։ Երբ չկա կոնսենսուս, պարզ է, որ չի լինի միջազգային ընտանիքի համար համաձայնեցված դիրքորոշում կամ հայտարարություն։ Փարիզը հայտնվել է միջնորդական հակամարտության մեջ․ մի կողմից բրյուսելյան ձևաչափի վերականգնման, նաև՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելություններ ուղարկելու ուղղություններով։
- Ալիևը բաց տեքստով միջազգային հանրության աչքի առաջ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը կարող են ապրել այդ տարածքում, եթե դառնան Ադրբեջանի քաղաքացիներ, հակառակ դեպքում կարող են դուրս գալ Լեռնային Ղարաբաղից։ Միջազգային հանրությունը, բացի հայտարարություններն, է՞լ ինչ գործիքակազմով պետք է զսպի Ադրբեջանին։
-Ալիևը առաջին անգամ չէ, որ նման գաղափարներ է հայտնում։ Միջազգային ընտանիքի մոտ քարոզչաքաղաքական լայնածավալ աշխատանքներ են պետք՝ առաջադրելու «կարգավիճակ հանուն փրկության» կարգախոսը։ Խնդիրը վերաբերում է ցեղային զտման պետական գործողությունների կանխարգելմանը։ Բերձորի միջանցքի փակումը պարզապես դա է հետապնդում․ մարդասիրական աղետը ցեղային զտման առաջին քայլն է։ Միջազգային ընտանիքը, հայտարարություններից բացի, կարող է նաև մարդասիրական օժանդակություններ հասցնել, ընդ որում, Ստեփանակերտի օդակայանի գործարկումով։ Երկրորդ՝ որոշել սկսել նոր բանակցություններ Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով՝ առաջնային օրակարգ ունենալով միջանցքի վերաբացումը։ Այս հանգրվանին հասնելու համար երկու գործիքակազմերի օգտագործումը, կարծում եմ, օրվա հրամայական են։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search