Artsakhpress

Տնտեսական

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի տեքստի համաձայնեցման հնարավորություն կա. Օվերչուկ

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ պայմանագրի տեքստի համաձայնեցման հնարավորություն կա, հարցը մշակվում է։

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի տեքստի համաձայնեցման հնարավորություն կա. Օվերչուկ

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի տեքստի համաձայնեցման հնարավորություն կա. Օվերչուկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք քննարկել ենք այդ թեման, և այսօր էլ շարունակել ենք քննարկել այն։ Հնարավորություն ունենք հանգելու նրան, որ համաձայնեցվի պայմանագրի տեքստը։ Այսօր փորձագետները շարունակել են աշխատել»,  - ասել է նա լրագրողներին։
Միևնույն ժամանակ Օվերչուկը չի նշել այդ աշխատանքների ավարտի հնարավոր ժամկետները։
Փոխվարչապետը հայտնել է, որ Մոսկվան ԵԱՏՄ–ում իր նախագահության տարում շահագրգիռ է զարգացնելու միության ինտեգրացիոն գործընթացները, տրանսպորտային և լոգիստիկ միջանցքները։ Կողմերը, ըստ նրա, քննարկում են նաև ֆինանսական ենթակառուցվածքների, միացյալ էներգետիկ շուկաների ստեղծման և զարգացման հարցեր։
«Այստեղ մեծ աշխատանք է սպասվում։ Այս տարվա համար մեծ ծրագիր ենք կազմել», – հավելել է Օվերչուկը` մատնանշելով նաև կլիմայի հետ կապված խնդիրները, որոնք աշխատանքի ուղղություններից մեկն են։
Ներկայում ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել:

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին, խորհրդակցություն է անցկացրել Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search