Artsakhpress

Միջազգային

Իրանը կսկսի ավտոպահեստամասեր արտահանել Բելառուս և Ռուսաստան

Իրանում Բելառուսի դեսպանի, ԻԻՀ արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարարի, իրանական Saipa և բելառուսական LCC ընկերությունների գործադիր տնօրենների ներկայությամբ, ստորագրվել է Ռուսաստան և Բելառուս ավտոպահեստամասերի արտահանման պայմանագիրը:

Իրանը կսկսի ավտոպահեստամասեր արտահանել Բելառուս և Ռուսաստան

Իրանը կսկսի ավտոպահեստամասեր արտահանել Բելառուս և Ռուսաստան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ,  Saipa Group-ի և Բելառուսի LCC-ի միջև համագործակցության պայմանագրի համաձայն՝ առաջին տարում Saipa Group արտադրանքից 10000 միավոր, երկրորդ տարում՝ 15000 և երրորդ տարում՝ 20000 միավոր արտադրանք կարտահանվի Բելառուս և Ռուսաստան, և միևնույն ժամանակ կշարունակվի համագործակցությունը Բելառուսում համատեղ արտադրություն հիմնելու ուղղությամբ:

Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության տրանսպորտային արդյունաբերության փոխնախարար Մանուչեհր Մանթեղին այս արարողության ժամանակ ասել է. «ԻԻՀ Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության տրանսպորտային ոլորտում նպատակներից մեկը համագործակցության ընդլայնումն է ԱՊՀ երկրների, հատկապես Բելառուսի հետ»։

Իրանում Բելառուսի դեսպան Դմիտրի Կալցովն էլ նշել է. «Բելառուսի և Իրանի միջև առկա են բարեկամական հարաբերություններ ոչ միայն քաղաքական մակարդակում, այլ նաև այլ ոլորտներում, այդ թվում՝ երկու երկրների արդյունաբերական նախարարությունների միջև»։


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Search