Artsakhpress

Քաղաքական

«ՄԱԿ-ի դատարանը վերջին հույսն է ԼՂ-ի հայերի համար»․ Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Այստեղ՝ այս դատարանում հանդես եմ գալիս որպես վերջին միջոց։ Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել:

«ՄԱԿ-ի դատարանը վերջին հույսն է ԼՂ-ի հայերի համար»․ Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

«ՄԱԿ-ի դատարանը վերջին հույսն է ԼՂ-ի հայերի համար»․ Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով բանավոր լսումների ժամանակ ահազանգեց ՄԱԿ-ի դատարանում ՀՀ-ի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա, դիմելով դատարանին, ասաց․ «Մենք ձեզ մոտ թեթև սրտով չենք գալիս և հույս ունենք, որ մեր խնդրանքում արծարծված հարցերը վաղուց պետք է, որ լուծված լինեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտությամբ՝ 2022-ի դեկտեմբերի 20-ին, ինչպես նաև երկկողմ փոխանակումների և նամակների միջոցով»։ Եղիշե Կիրակոսյանի վստահեցմամբ՝ Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ նա հաստատակամ է ԼՂ հայերին ոչնչացնելու՝ իր մտադրության հարցում։ Նա հիշեցրեց, որ արդեն մեկ հոգի մահացել է բուժօգնության բացակայության պատճառով, շատ այլ մարդիկ այդ բախտին արժանանալու ռիսկի տակ են, խանութների դարակները դատարկ են, սնունդը քարտերով է բաշխվում, կա դեղամիջոցների և բժշկական պարագաների պակաս, գազամատակարարումն ամբողջովին դադարեցվում է, էլցանցի բեռնվածությունը հանգեցնում է կրկնվող և երկարաժամկետ անջատումների, դպրոցներն ու մանկապարտեզներն ամբողջովին փակ են, երեխաները բաժանվել են իրենց ընտանիքներից հիսուն օր շարունակ։ Սակայն ցավով նշեց, որ ի հեճուկս այս ճգնաժամի՝ Ադրբեջանը փորձում է արդարացնել իր շրջափակումը բնապահպանական հորինվածքներով՝ չկատարելով նաև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները անգամ միասնական միջազգային դատապարտման լույսի ներքո։

Եղիշե Կիրակոսյանը փաստեց, որ Ադրբեջանը նաև անտեսում է ՄԻԵԴ-ի որոշումը՝ հանգեցնելով նրան, որ ՄԻԵԴ-ն արտակարգ քայլեր ձեռնարկի Ադրբեջանի անհամապատասխանությունը զեկուցել ԵԽ նախարարների կոմիտեին։
Ուստի Եղիշե Կիրակոսյանը փաստեց՝ այս դատարանում ՀՀ-ն հանդես է գալիս որպես վերջին միջոց։ Եղիշե Կիրակոսյանը, հիշեցնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, վստահեցրեց՝ Ադրբեջանի հիմնական նպատակը հայերին ԼՂ-ից վտարելն է։ Եղիշե Կիրակոսյանը նշեց․ «Գազամատակարարման և էլեկտրաէներգիայի դադարեցումները հենց այդ արդյունքին են հանգեցնելու։ Ըստ Ալիևի խոսքերի՝ եթե ինչ-որ մեկը չի ցանկանում իրենց քաղաքացին դառնալ, կարող է գնալ կամ կարող է ինքնուրույն մեկնել․ ոչ մեկը նրան չի կանգնեցնի։ Այլ կերպ ասած՝ ծագումով հայերը չեն կարող մուտք գործել ԼՂ, բայց կարող են դուրս գալ այստեղից։ Այսօրինակ աղաղակող էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն, և այս դատարանը մեր վերջին հույսն է ԼՂ-ի հայերի համար»։

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search