Artsakhpress

Միջազգային

Բորիս Ջոնսոնը BBC-ի վավերագրական ֆիլմում պատմել է, թե Պուտինն իրեն սպառնացել է հրթիռներով. Պեսկովը դա «սուտ» է անվանել

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի վավերագրական ֆիլմում հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից առաջ հեռախոսազրույցի ժամանակ իրեն սպառնացել է հրթիռներով։

Բորիս Ջոնսոնը BBC-ի վավերագրական ֆիլմում պատմել է, թե Պուտինն իրեն սպառնացել է հրթիռներով. Պեսկովը դա «սուտ» է անվանել

Բորիս Ջոնսոնը BBC-ի վավերագրական ֆիլմում պատմել է, թե Պուտինն իրեն սպառնացել է հրթիռներով. Պեսկովը դա «սուտ» է անվանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Երկարատև հեռախոսազրույցը տեղի է ունեցել անցյալ փետրվարին. Ջոնսոնը Պուտինին նախազգուշացրել է, որ Ուկրաինայում պատերազմը «կատարյալ աղետ» կլինի:  Բորիս Ջոնսոնի խոսքով՝ ինքը նաև Պուտինին ասել է, որ Ուկրաինան «կանխատեսելի ապագայում» չի միանա ՆԱՏՕ-ին:
«Ինչ-որ պահի նա սպառնաց ինձ և ասաց. «Բորիս, ես չեմ ուզում քեզ վիրավորել, բայց հրթիռով դա ընդամենը մեկ րոպե կպահանջի», կամ նման մի բան», - հիշում է Ջոնսոնը Պուտինի խոսքերը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այս հայտարարությունը։
«Եվս մեկ անգամ պաշտոնապես կրկնում եմ՝ դա սուտ է: Հրթիռներով սպառնալիքներ չեն եղել։ Խոսելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության մարտահրավերների մասին՝ նախագահ Պուտինը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դեպքում ՆԱՏՕ-ի կամ ամերիկյան հրթիռների տեղակայումը մեր սահմանների մոտ կնշանակի, որ ցանկացած հրթիռ Մոսկվա կհասնի հաշված րոպեների ընթացքում», - մեջբերում է «Интерфакс»-ը Դմիտրի Պեսկովի խոսքերը:
BBC-ի «Պուտինն ընդդեմ Արևմուտքի» վավերագրական ֆիլմը եթեր կհեռարձակվի այսօր Լոնդոնի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով հունվարի 31-ին, գիշերվա ժամը 1-ին):

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search