ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացառել է Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումը։
Բայդենը բացառել է Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Tert.am-ը։
Բայդենը համապատասխան հարցին «ոչ» է պատասխանել Սպիտակ տանը կայացած մամուլի ճեպազրույցի ժամանակ։
Ավելի ուշ Բայդենի վարչակազմի պաշտոնյան պարզաբանել է, որ ԱՄՆ-ն արդեն Ուկրաինային մեծ քանակությամբ զենք է մատակարարում։
Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ տանկերից հետո ցանականում են ստանալ արևմտյան կործանիչներ: ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ներկայումս անհնար է համարում ինքնաթիռներ ուղարկելը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 30-ին, մեկնաբանելով Ուկրաինային ինքնաթիռների հնարավոր մատակարարումը, ասել է, որ «սկզբունքորեն ոչինչ արգելված չէ»։