Artsakhpress

Հասարակական

Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել սոցցանցերում շրջանառվող, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականների կողմից ենթադրյալ հափշտակություններ կատարելու մասին, հրապարակումենրի վերաբերյալ:

Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. ԱՀ դատախազություն

Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. ԱՀ դատախազություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ դատախազության հայտարարությունը ներկայացնում են ստորև.
 
«Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տարբեր օգտատերերի կողմից (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid026a, https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0bj9RDb) տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ իբր Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականները ՀՀ-ից Արցախ տեղափոխելու նպատակով տարբեր քաղաքացիներից վճար են ստացել, ինչպես նաև հափշտակել իրենց փոխանցված ապրանքները:
 
Այսօր ԱՀ դատախազություն են հրավիրվել վերոգրյալ դեպքից տուժած անձինք, որոնց կողմից տրված պարզաբանումներից ակնհայտ է դարձել, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականները դեպքի հետ որևէ առնչություն չունեն, այն տեղի է ունեցել ՀՀ տարածքում՝ որպես ռուս զինվորական ներկայացած անձի մասնակցությամբ, ում ինքնությունը պարզելու և հափշտակված ապրանքի քանակն ու արժեքը որոշելու ուղղությամբ ՀՀ-ում գտնվող իրավասու մարմինների կողմից արդեն համապատասխան միջոցներ են ձեռնարկվում:
 
Արցախի Հանրապետության դատախազությունը կապ է հաստատել ՀՀ-ում դեպքի հանգամանքները քննող պաշտոնատար անձանց հետ և պատրաստակամություն հայտնել՝ ձեռնարկել պատշաճ քննություն ապահովելու համար անհրաժեշտ համագործակցության բոլոր միջոցները:
 
Անընդունելի ենք համարում Արցախում ռուս խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված այնպիսի տեղեկության հանրայնացումը, որը կարող է չհիմնավորված կերպով ստվերել խաղաղապահների դերակատարությունն ու առաքելությունը, հանրության մոտ արհեստական բացասական վերաբերմունք ձևավորել նրանց նկատմամբ, ինչպես նաև օգտագործվել մեր հակառակորդների կողմից՝ ի վնաս Արցախի Հանրապետության շահերի»:

     

Քաղաքական

Տնտեսական

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել:

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին, խորհրդակցություն է անցկացրել Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search