Artsakhpress

Հասարակական

Գեղամ Ստեփանյանը Թեհրանում ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի Թեմական խորհրդի (Առաջնորդարան) հրավերով հունվարի 26-30-ը աշխատանքային այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Գեղամ Ստեփանյանը Թեհրանում ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

 Գեղամ Ստեփանյանը Թեհրանում ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ասված է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի Ֆեյսբուքի էջում:
Возможно, это изображение один или несколько человек, люди стоят и толпа
«Հունվարի 27-ին Պաշտպանը մասնակցել է Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում հազարավոր իրանահայերի մասնակցությամբ տեղի ունեցած հանրահավաքին։
Возможно, это изображение один или несколько человек, люди стоят, на открытом воздухе и толпа
Իր ելույթում ընդգծելով Սփյուռքի աջակցության կարևորությունը՝ նա նշել է, որ հայությունը ոտքի է կանգնել միջազգային հանրությանն ասելու, որ անթույլատրելի է ադրբեջանական հանցավոր վարչակազմի կողմից 21-րդ դարում 120 000 մարդու կյանքը կասկածի տակ դնելը, նրանց կենսական իրավունքներից զրկելը։
Возможно, это изображение 3 человека и в помещении
Հանրահավաքին ելույթ են ունեցել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, ԹՀԹ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը և հեռավար ուղերձով՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Այնուհետև Գեղամ Ստեփանյանը հանդիպում է ունեցել ԹՀԹ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավորների հետ և շնորհակալություն հայտնել Արցախի և արցախահայության իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող բոլոր ջանքերի համար։
Հունվարի 29-ին «ՀՈՒՍԿ» հաստատության նախաձեռնությամբ Հ. Ուս. «Չհարմահալ» միության «Հովհաննես Թումանյան» սրահում տեղի է ունեցել դասախոսական երեկո «Հայաստանն ու Արցախը տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրադարձութունների կիզակետում» խորագրով։ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի (Լաչինի միջանցք) շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ համակարգային և հետևողականորեն իրականացվող հանցագործությունները, որոնք նպատակ են հետապնդում էթնիկ զտում իրականացնելու Արցախում։ Պաշտպանը ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում քաղաքական օրակարգ մտցնելու հարցում Սփյուռքը կարող է ունենալ անգնահատելի դեր:
Возможно, это изображение 2 человека и люди стоят
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում Գեղամ Ստեփանյանն այցելել է նաև Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոն («ՀՈՒՍԿ»), «Ալիք» օրաթերթի խմբագրություն, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպություն, Հ. Ուս. «Չհարմահալ» միություն և Հայ հասարակական միություն»,- նշված է գրառման մեջ։
Возможно, это изображение 11 человек, люди стоят, люди сидят, офис и в помещении

     

Քաղաքական

Տնտեսական

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել:

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին, խորհրդակցություն է անցկացրել Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search