Artsakhpress

Միջազգային

Ռիշի Սունակն Ուկրաինային բրիտանական կործանիչներ տրամադրելը «ոչ պրակտիկ» է համարում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կարծում է, որ Ուկրաինային բրիտանական կործանիչներ տրամադրելը «ոչ պրակտիկ» է՝ միաժամանակ խոստանալով արագացնել աջակցությունը, որպեսզի ապահովվեն «վճռական հաջողություններ ռուս զավթիչների դեմ պայքարում»։

Ռիշի Սունակն Ուկրաինային բրիտանական կործանիչներ տրամադրելը «ոչ պրակտիկ» է համարում

Ռիշի Սունակն Ուկրաինային բրիտանական կործանիչներ տրամադրելը «ոչ պրակտիկ» է համարում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 1 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում է News.am-ն:

Բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ չափազանց երկար ժամանակ կպահանջվի ուկրաինական ԶՈՒ-ին «չափազանց բարդ» Typhoon-ը եւ F-35-ը շահագործել սովորեցնելը, սակայն նա դեմ չէ, որ դաշնակիցներն իրենց սեփական կործանիչներն ուղարկեն:

Երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետն իր կաբինետին ասել է, որ «Ուկրաինայում պատերազմի ձգձգվող փակուղին միայն Ռուսաստանին եւ նրա նախագահ Վլադիմիր Պուտինին օգուտ կբերի», հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Սունակի խոսքով՝ նրանք պետք է օգտվեն «Մեծ Բրիտանիայի աջակցությունն արագացնելու հանգամանքից, որպեսզի Ուկրաինային հաջողության հասնելու եւ հնարավորությունների պատուհանը առավելագույնս օգտագործելու լավագույն հնարավորությունները տան, որի դեպքում ռուսական ուժերը կհայտնվեն հետին գծում»:

Վարչապետը նշել է, որ իր նոր ռազմավարությունը կուղեկցվի «առավել ակտիվ դիվանագիտական ջանքերով եւ հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի հետ վերակառուցման ծրագրային աշխատանքով», սակայն այն չի ներառում ժամանակակից կործանիչների առաքումը, որը պահանջում է Կիեւը, եւ դա, ըստ կառավարության ներկայացուցչի, կաբինետում չի քննարկվել։

«Բրիտանական Typhoon-ը եւ F-35 կործանիչները չափազանց բարդ են եւ ամիսներ են պահանջվում թռչել սովորելու համար: Հաշվի առնելով դա՝ մենք աննպատակահարմար ենք համարում այդ կործանիչներին Ուկրաինա ուղարկելը»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը։

Նա ասել է, որ ուսուցման տեւողությունն է հենց սահմանափակող գործոնը, այլ ոչ թե Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու առարկությունը, եւ նա չի բացառել դաշնակիցներին աջակցությունը կործանիչների մատակարարման հարցում:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Ինչպես կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին

ՀԱՊԿ միացյալ շտաբի նոր պետ է նշանակվել Անդրեյ Սերդյուկովը

ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 398․56 դրամ

Search