Artsakhpress

Միջազգային

Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա

Իրանը թույլ չի տա, որ Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակումն անպատասխան մնա, հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մահմուդ Աբբասզադե Մեշկինին։

Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա

Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

«Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա»,-  ասել է Մեշկինին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կարձագանքի Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ՝ Սպահանում հարձակմանը Կիևի ենթադրյալ մասնակցության մասին հայտարարությանը։

Պատգամավորը հավելել է, որ Կիևն այժմ իրեն թույլ չի տալիս ավելի բացահայտ գործողություններ իրականացնել Իրանի դեմ, քանի որ գիտի, թե ինչ արձագանք կստանա Թեհրանից։

«Նրանք շատ են վախենում, քանի որ մենք ոչ մեկի հետ կատակ չենք անում»,- ասել է Մեշկինին։

«Մեր կարծիքով՝ նրանք անսպասելի ոչինչ չեն ասել: Մեզ համար զարմանալի չէ, որ Ուկրաինայի կառավարությունը նման դիրքորոշում է զբաղեցնում, քանի որ պետք է այնպիսի դիրքորոշում ընդունի, որը համահունչ է Արևմուտքի հեգեմոնիային», - ասել է պատգամավորը:

Կիրակի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել։ Ավելի ուշ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր ռազմական օբյեկտներից մեկի վրա պայթուցիկներով կվադրոկոպերների օգտագործմամբ զենքով հարձակվելու անհաջող փորձի մասին։ Անօդաչուներից մեկը խփվել է, մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել։ Նույն գիշերը պայթյուն է տեղի ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում, որին հաջորդել է հրդեհ շարժիչային յուղերի գործարանում։

Հիշեցնենք, որ Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ իրանական Սպահանում ռազմական գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանն ԱՄՆ-ն որևէ առնչություն չունի:Մինչդեռ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին և այլ քաջատեղյակ աղբյուրների, կիրակի գրել է, որ Իսրայելը կանգնած է Սպահանում պայթյունի հետևում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն Twitter-ում արձագանքել էր Իրանում տեղի ունեցած պայթյուններին:

«Պատերազմի տրամաբանությունը անքննելի է և մահացու: Եվ այն մեծ հաշիվներ է ներկայացնում հեղինակներին և հանցակիցներին: Խուճապ Ռուսաստանում՝ անվերջ մոբիլիզացիա, հակահրթիռային պաշտպանության համակարգեր Մոսկվայում, խրամատներ՝ 1000 կմ երկարությամբ, ռմբապաստարանների կառուցում: Պայթյունաշատ գիշեր Իրանում. անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրություն, նավթի վերամշակում: Ուկրաինան զգուշացրել էր»,- գրել է Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչը։

Դրանից հետո Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Եվգենի Կրավչենկոյին կանչել են Իրանի ԱԳՆ՝ կապված Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարության հետ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ իրանական Tasnim-ին հղումով:


     

Քաղաքական

Արմեն Գրիգորյանը մեկնել է Թեհրան՝ քննարկելու տարածաշրջանում վերջին զարգացումները

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կիրակի ժամանել է Թեհրան՝ հանդիպելու իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար գեներալ Ալի-Աքբար Ահմադիանի հետ։

Ինչո՞ւ ԵՄ-ն չարձագանքեց. Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև կներկայացնի

Ինչո՞ւ ԵՄ-ն չարձագանքեց Ադրբեջանին. Եվրոպան պառակտված է, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դարձել է իր միջնորդության պատանդը:

Դարերի պատմություն են կորցրել․ The Independent-ը՝ Արցախից հայերի բռնագաղթի մասին

Լեռնային Ղարաբաղի փլուզումից հետո էթնիկ զտումների վախից փախչող սարսափած ընտանիքները ջրի եւ վառելիքի պակաս են զգում հարեւան Հայաստան երկօրյա հուսահատ ճանապարհորդության ժամանակ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը մեծացնում է իր աջակցությունը Հայաստանի իշխանություններին

Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 100 հազար փախստական, որոնցից շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Քիչ առաջ ադրբեջանցիները գերեվարել են գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին

Ադրբեջանը սկսել է գրանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար

Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում Արցախի ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար

Եվլախում ընթանում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Search