Artsakhpress

Վերլուծական

Հայոց «մտավորական» շերտի ողբերգություն․․․ այն ունակ է միայն ուրիշի հրաժարականը կամ ինքնասպանությունը պահանջել, միայն թե ինքը «հաղթած ու հպարտ քայլի». Ստյոպա Սաֆարյան

Հայաստանի հանրային խորհրդի նախկին նախագահ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը սարսափելի է համարել մի խումբ մտավորականների նամակը ուղղված Արցախի Հանրապետության նախագահին:

Հայոց «մտավորական» շերտի ողբերգություն․․․ այն ունակ է միայն ուրիշի հրաժարականը կամ ինքնասպանությունը պահանջել, միայն թե ինքը «հաղթած ու հպարտ քայլի». Ստյոպա Սաֆարյան

Հայոց «մտավորական» շերտի ողբերգություն․․․ այն ունակ է միայն ուրիշի հրաժարականը կամ ինքնասպանությունը պահանջել, միայն թե ինքը «հաղթած ու հպարտ քայլի». Ստյոպա Սաֆարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման մեջ նա անդրադառնալով նամակի բովանդակությանը, նախ նշել է, որ Նախագահ Արայիկ Հարությունյանին ընտրել է Արցախի ժողովրդի մեծամասնությունը։ «Արցախի նախագահի 2020թ․ ընտրությունների ժամանակ իմ նախընտրելի թեկնածուն Արայիկ Հարությունյանը չի եղել, բայց դա է եղել Արցախի ժողովրդի մեծամասնության ընտրությունը, որը ընդունել ենք։

Կարդացի մի խումբ մտավորականների կոչը՝ ուղղված նրան և սարսափեցի․․․

Պարզվեց՝ «ազգությամբ հայ Արցախի ու Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև` արտերկրում ապրող ճանաչված մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ» պատմությունից մեկ դաս ու առաջարկ ունեն Արցախի նախագահին՝ «Դեռևս անտիկ ժամանակներից սկսած պարտված արքաները, զորավարները, գերագույն հրամանատարները խայտառակ պարտությունից հետո կամ ինքնասպան են լինում, կամ հրաժարական են տալիս` կախված իրենց բարոյական նկարագրից ու խղճի, պատվի զգացումից»․․․

Ահա՝ կամ հրաժարական տուր, կամ ինքնասպան եղիր․․․ Եվ դա նրա համար, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը չի կարողացել ապահովել Արցախի տարածքային ամբողջականությունը, ինչպես երդվել է նախագահի պաշտոնն ստանձնելիս․․․

Դեռ լավ ենք պրծել, որ մեր մտավորականները «անտիկ ժամանակներից» պատմության վերոնշյալ դասից զատ կարդացել են գոնե Արցախի Սահմանադրությունը․․․

Կարդացի անունները, չնչին բացառություններով մեծ մասին չճանաչեցի։ Ավելին՝ չհիշեցի, թե այդ մտավորականների ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը պատերազմի 44 օրերին ինչ խոսք են ասել իրենց զինվորին, զինվորի ծնողին․․․ Սա մի հարց է, որը ինձ սպանում էր հենց այդ օրերին՝ ինչու գոնե մտավորականությունը, նրա ազդեցիկ դեմքերը մի գոտեպնդիչ խոսք չի ասում իր պատերազմող ժողովրդին, զավակներին․․․

Պարզվում է՝ նրանք նոր իմացել են, որ մենք «կապիտուլացվել» ենք․․․ Այո, այո, թեկուզև սիրտ փշրող բովանդակությամբ նոյեմբերի 9-ի հայտարարության «հրադադարի հայտարարություն» անունը «կապիտուլյացիա» է․ 2020-ի 44-օրյա պատերազմն այդպես կարդում են մեկ Ալիևը, մեկ էլ մեր «մտավորականները»․․․

Եվ առավել քան զավեշտ է, որ տեքստում կարդում ես՝ «Արցախի ճակատագրից է կախված ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանի Հանրապետության գոյության փաստը, ինչպես նաև արտերկրում ապրող միլիոնավոր հայերի որպես հայ ապրելու, հայկականությունը սերունդներին փոխանցելու հարցը»:

Մոտավորապես այսպես է հնչում՝ չգիտեմ, թե ինչ պետք է անեք այդտեղ Հայաստանում ու Արցախում ապրողներդ, կառավարիչները, դուք չպետք է պարտվեք, հողեր կորցնեք, որովհետև «մենք այստեղ էլ չենք կարող որպես հայ ապրենք, հայկականությունը սերունդներին փոխանցենք․․․»: Ոչ ավել, ոչ պակաս այսպես․ պարտվելու դեպքում մենք էլ ո՞նց ասենք, որ հայ ենք, սերունդներին ասենք, որ նրանք հայ են․․․ Ու դրա համար, Արայիկ Հարությունյան, ինքնասպան եղիր․․․

Սա այն է, ինչ շատերը նկատել են ու ինչին անդրադարձել են․ չհաշված բացառիկ անհատների, հայոց «մտավորական» շերտի ողբերգություն․․․ Այն ունակ է միայն ուրիշի հրաժարականը կամ ինքնասպանությունը պահանջել, միայն թե ինքը «հաղթած ու հպարտ քայլի», և միայն նրա համար, որ պարտությունը որբ է՝ տերեր չունի, իսկ հաղթանակը բազում հայրեր ունի․․․ Այ, երբ հաղթած էինք, նրանք հպարտ էին․․․ Թե ինչու են նրանցից շատերը այդ հաղթանակից հետո նախընտրել ապրել արտերկրում, բայց ոչ Արցախում ու Հայաստանում, թերևս իրենք կասեն․․․

Բայց ողբերգություն է, որ իրեն մտավորական հռչակող մարդու բերանից դուրս եկած խոսքը այսքանն է ու սրա մասին է․․․

Ցավոք, նույն աղետին բախվեցինք նաև պատերազմից հետո՝ Հայաստանում տեղի ունեցած ներքին զարգացումների ժամանակ․․․ Կրկին՝ միակ «քաղաքական միտքը» սա էր՝ կամ հրաժարական տուր, կամ ինքնասպան եղիր․․․

Հետաքրիքր է, իսկ անտիկ ժամանակներից այս կողմ պատմությանը հայտնի դասերում առանցքային ու ոչ առանցքային ժամանակահատվածներում իր սեփական դերը չկատարող «ընտրանքին» ու «մտավորականությունն» ի՞նչ են անում․․․․»,- ասված է գրառման մեջ:


     

Քաղաքական

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է էթնիկ զտման և հայության ցեղասպանության. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search