Artsakhpress

Միջազգային

Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դեմ ահաբեկչության սպառնալիքի հարցով Կարո Փայլանը դիմել է ՆԳ նախարարին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի ՆԳ նախարարին հարցադրում է ուղարկել վերջին օրերին տարածվող այն լուրերի հետ կապված, թե ազգային փոքրամասնությունների առաջնորդների ու կրոնական կառույցների դեմ ահաբեկչությունների սպառնալիքներ կան։

Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դեմ ահաբեկչության սպառնալիքի հարցով Կարո Փայլանը դիմել է ՆԳ նախարարին

Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դեմ ահաբեկչության սպառնալիքի հարցով Կարո Փայլանը դիմել է  ՆԳ նախարարին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Bianet–ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը ՆԳ նախարարից հարցրել է, թե արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ ազգային փոքրամասնությունների դեմ հարձակումների սպառնալիք կա։ Նաեւ հետաքրքրվել է, թե ազգային փոքրամասնությունների դեմ հնարավոր ահաբեկչությունները կանխելու համար ինչ քայլեր են ձեռնարկվում եւ ինչպես պետք է փարատել ազգային փոքրամասնությունների անհանգստություններ այդ ուղղությամբ, գրում է News.am-ը։

Նշենք, որ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց Ղուրանի այրելուց հետո լուրեր են պտտվել, թե Թուրքիա են մտել ԻՊ–ի ահաբեկիչներ, ովքեր ահաբեկչություններ են նախատեսել եվրոլական երկրների հյուպատոսություններում, ազգային փոքրամասնությունների դեմ ինչպես նաեւ  ոչ մահմեդական կրոնական կառույցների մոտ։

Արդեն ժամանակավորապես փակվել են Ստամբուլում Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունները։


     

Քաղաքական

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է էթնիկ զտման և հայության ցեղասպանության. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search