Artsakhpress

Միջազգային

Եվրախորհրդարանը կոչ է արել ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր Բրյուսելում կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ բանաձև են ընդունել «ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի նախապատրաստման մասին», որում Եվրամիության կառույցներին կոչ են արել «անհապաղ ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը», - հետևում է քվեարկության արդյունքներից։

Եվրախորհրդարանը կոչ է արել ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

Եվրախորհրդարանը կոչ է արել ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին տեղեկանում  ենք «РИА Новости» գործակալությունից:

Նիստը հեռարձակվել է Եվրախորհրդարանի կայքում։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 489 պատգամավոր, դեմ՝ 36-ը, ձեռնպահ Է մնացել 49-ը։ ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովը կկայանա փետրվարի 3-ին։ Արտաքին քաղաքականության հարցերի շուրջ Եվրախորհրդարանի բանաձևերն իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է լսեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։
Պատգամավորները, մասնավորապես, կոչ են արել սահմանափակումներ մտցնել դեռևս ԵՄ շուկաներում ներկա «Լուկօյլ» և «Ռոսատոմ» ընկերությունների նկատմամբ, «սահմանափակել մշակված և չմշակված ռուսական ադամանդի ուղղակի և անուղղակի ներմուծումը, գնումն ու փոխանցումը», ինչպես նաև ընդլայնել պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ԶԼՄ-ների ցուցակները։ Եվրախորհրդարանում հայտարարել են «Ռուսաստանից ԵՄ հանածո վառելիքի ներմուծման անհապաղ և ամբողջական արգելքի» անհրաժեշտության մասին, կոչ են արել ԵՄ խորհրդին՝ «միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ նվազեցնել ռուսական նավթի գների վերին շեմը»:

Քաղաքական

Տնտեսական

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել:

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին, խորհրդակցություն է անցկացրել Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Search