Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի ՄՊՍԿ-ում ստուգարքներով ամփոփում են սաների կես տարվա աշխատանքի արդյունքները

Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ընթանում են ստուգարքներ, որոնց ընթացքում սաները ներկայացնում են կես տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքները։

Ստեփանակերտի ՄՊՍԿ-ում ստուգարքներով ամփոփում են սաների կես տարվա աշխատանքի արդյունքները

Ստեփանակերտի ՄՊՍԿ-ում ստուգարքներով  ամփոփում են  սաների  կես տարվա  աշխատանքի արդյունքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Լյուդմիլա Բարսեղյանն տեղեկացրել է, որ առաջին կիսամյակի ստուգարքները սկսվել էին դեկտեմբերի 26-30-ը՝ երաժշտական խմբակներում։

Нет описания.

«Հունվարի 12-ից մենք վերսկսեցինք ստուգարքները էսթետիկայի, տեխնիկական և կիրառական արվեստի բաժիններում։ Այսօր 8 խմբակներում անց է կացվում ստուգարք։ Սկզբում կարծում էինք, որ քիչ թվով երեխաները կգան, բայց հունվարի 9-ից, երբ սկսեցինք մեր աշխատանքը, նրանք սկսեցին պարտաճանաչ հաճախել»,-ասել է Լ. Բարսեղյանը:

Нет описания.

Նրա խոսքով՝ իրավիճակով պայմանավորված խնայում են էլեկտրաէներգիան, բայց պետք է ավելի լավ ու շատ աշխատել, որպեսզի երեխաները շատ չզգան այն ամենը, ինչ շրջափակման հետևանքով տեղի է ունենում: ՄՊՍԿ կենտրոնի ղեկավարի տեղեկատվությամբ՝ մինչև փետրվարի վերջ ստուգարքներ կանցկացվի 106 խմբակում՝ 1500-ից ավելի սաների մասնակցությամբ։

«Հագուստի մոդելավորում» խմբակի շրջանավարտ Ինեսսա Բաբայանը մեզ հետ զրույցում ասել է, որ 7 տարի շարունակ մեծ հաճույքով է մասնակցել պարապմունքներին։

Нет описания.

«Կենտրոնն ինձ մեծ հնարավորություն է տվել աշխատելու հմուտ մասնագետների հետ և հմտանալու այս բնագավառում։ Ստուգարքին ներկայացրել եմ իմ ձեռագործ տարազները։ Հետագայում ևս հագուստի մոդելավորումը կմնա իմ նախասիրությունը և կշարունակեմ զբաղվել դրանով»,-հավելել է Ի. Բաբայանը։

Нет описания.Нет описания.

«Կարպետագործություն» խմբակի սան Անգելինա Ղազարյանը արդեն երկու տարի է հաճախում կենտրոն։

Нет описания.

«Իմ աշխատանքները մինչև շրջափակումը եկամտի աղբյուր էին։ Շատ եմ անհանգստանում ստեղծված իրավիճակով, ինչը, սակայն, չի կարող նվազեցնել կենտրոն հաճախելու մեծ ցանկությունը»,-նշել է Ա. Ղազարյանը։

Нет описания.Нет описания.


     

Քաղաքական

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է էթնիկ զտման և հայության ցեղասպանության. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search