Artsakhpress

Քաղաքական

Արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործերով որոշումը կընթերցի առցանց հեռարձակվող նիստում

Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ը տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով լսումները:

Արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործերով որոշումը կընթերցի առցանց հեռարձակվող նիստում

Արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործերով որոշումը կընթերցի առցանց հեռարձակվող նիստում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկու կողմերը հիմնավորեցին իրենց՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջները, դրանց հիմնավորումները, այնուհետև առարկություններ ներկայացրին միմյանց պահանջների վերաբերյալ: Այս մասին ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները.

• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:

• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:

• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։

Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կայացնելուց հետո Դատարանն այն ընթերցելու է բաց և առցանց հեռարձակվող նիստի ընթացքում։

Որոշումն ընթերցելու օրվա մասին Դատարանը կծանուցի կողմերին։ Համաձայն Դատարանի՝ որոշումը պետք է ընդունվի հնարավորինս արագ։


     

Քաղաքական

Տնտեսական

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել:

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին, խորհրդակցություն է անցկացրել Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search