Artsakhpress

Միջազգային

Ֆինլանդիան եւ Շվեդիան հավատարիմ են ՆԱՏՕ-ին միաժամանակյա անդամակցության իրենց հանձնառությանը

Ֆինլանդիան եւ Շվեդիան հավատարիմ են ՆԱՏՕ-ին միաժամանակյա անդամակցության իրենց հանձնառությանը՝ չնայած Շվեդիայի թեկնածության հետ կապված Թուրքիայի առարկություններին։

Ֆինլանդիան եւ Շվեդիան հավատարիմ են ՆԱՏՕ-ին միաժամանակյա անդամակցության իրենց հանձնառությանը

Ֆինլանդիան եւ Շվեդիան հավատարիմ են ՆԱՏՕ-ին միաժամանակյա անդամակցության իրենց հանձնառությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հինգշաբթի Ստոկհոլմում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են երկու երկրների վարչապետները, փոխանցում է news.am-ը:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել է, որ կարող էր ավելի շուտ հավանություն տալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտին, քան Շվեդիայի հայտին, սակայն Ֆինլանդիայի նախագահն ու արտգործնախարարը մերժել էին այդ գաղափարը՝ պնդելով, որ երկու հյուսիսային երկրների անվտանգությունը կախված է միմյանցից: 
«Ինձ դուր չի գալիս այս մթնոլորտը, մի իրավիճակ, երբ Շվեդիան ներկայացվում է որպես խնդրահարույց երեխա։ Ես չեմ կարծում, որ դա այդպես է»,-ասել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։
«Շվեդիան նաեւ կատարում է բոլոր կետերը, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար»,-հավելել է նա։
Իր հերթին, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է պահպանել ՆԱՏՕ-ին անդամակցելու եռակողմ համաձայնագիրը, որն անցյալ տարի ստորագրվել էր Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Թուրքիայի միջեւ:
«Մենք միասին ենք սկսել այս ճանապարհորդությունը եւ միասին շարժվում ենք դեպի անդամակցություն»,-հավելել է նա։

     

Քաղաքական

Տնտեսական

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել:

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին, խորհրդակցություն է անցկացրել Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search