Artsakhpress

Հասարակական

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է սեմինար-քննարկում իրավաստեղծ ոլորտում անելիքների վերաբերյալ

Այսօր փետրվարի 3-ին, Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության համակարգի աշխատողի օրվան ընդառաջ, գերատեսչության կողմից կազմակերպվել է սեմինար-քննարկում:

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է սեմինար-քննարկում իրավաստեղծ ոլորտում անելիքների վերաբերյալ

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է սեմինար-քննարկում իրավաստեղծ ոլորտում անելիքների վերաբերյալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկմանը մասնակցել են մոտ երեք տասնյակ գերատեսչությունների ներկայացուցիչներ: ԱՀ Արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանը նշել է, որ նման ձևաչափով հանդիպման նպատակը փոխադարձ և հետադարձ կապի ապահովումն է:

Нет описания.

«Այս ոչ հասարակ պայմաններում անհրաժեշտ է լինելու նաև ոչ ստանդարտ լուծումներ գտնել: Մեր օրենսդրական կարգավորումները ինչպես ասում են, լավ ժամանակների, ժողովրդավար, բաց և ապահով ժամանակների իրավակարգավորումներ են: Հիմա անհրաժեշտ է լինելու, որ ներօրենսդրական կարգավորումների վերլուծություն կատարենք՝ ամեն մեկն իր ոլորտին վերաբերելի հատվածում: Սա նշանակում է նախ օրենքների վերլուծություն: Գաղտնիք չէ, որ գործադիրի նախաձեռնողականությունն է մեծ օրենսդրական լուծումներ առաջարկելը: Սա բնական է՝ անմիջապես գործադիրն է գործնական հարցերին առնչություն ունենում: Ես կառաջարկեի, որ ենթաօրենսդրական մակարդակով հարցերի լուծման ժամանակ հանրային հրապարակումների դաշտը մի քիչ սահմանափակումների մակարդակ տեղափոխվի»,- ասել է Ս. Արզումանյանը:

Нет описания.

Սեմինար-քննարկմանը ելույթ են ունեցել նաև նախարարի տեղակալ Արսեն Սառաջյանը, նախարարության աշխատակազմի օրենսդրական հարցերի վարչության պետ Եվգենյա Հակոբյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել:

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին, խորհրդակցություն է անցկացրել Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search