Artsakhpress

Տնտեսական

Եվրասիական կոնգրեսը և ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետերի հանդիպումները տեղի կունենան հունիսին Սոչիում

«Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսը, Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերը, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսը կկայանան ընթացիկ տարվա հունիսին Սոչիում։

Եվրասիական կոնգրեսը և ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետերի հանդիպումները տեղի կունենան հունիսին Սոչիում

Եվրասիական կոնգրեսը և ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետերի հանդիպումները տեղի կունենան հունիսին Սոչիում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի խոսքը «Digital Almaty 2023. Թվային գործընկերությունը նոր իրականության մեջ» ֆորումում։
«Կարևոր քայլ ենք համարում «Եվրասիան մեր տունն է» համատեղ միջազգային ցուցահանդեսի անցկացումը՝ ցույց տալու  պետությունների «հնգյակի» (խմբ.՝ ԵԱՏՄ) և գործընկերների ձեռքբերումները», - ասել է Միշուստինը՝ հստակեցնելով, որ այն տեղի կունենա հունիսի սկզբին Սոչիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսի հետ միաժամանակ։ Ռուսաստանի վարչապետն ուշադրություն է հրավիրել թվային տրանսֆորմացիայի կարևորության վրա՝ ընդգծելով, որ այն «մեծ հնարավորություններ է բացում եվրասիական տարածքում հետագա ինտեգրման համար»։
Առաջավոր տեխնոլոգիաները, նշել է Միշուստինը, ընդլայնում են ապրանքների և արտադրանքի որակի և առկայության մասին տեղեկատվության ծավալը, ապահովում դրանց ժամանակին առաքումը, ինչպես նաև օգնում են համագործակցություն հաստատել արտադրողների և մատակարարների միջև:
Դրա հաշվին, արձանագրել է ՌԴ վարչապետը, թվային տեխնոլոգիաները «հնարավորություն են ընձեռում՝ բարելավելու բիզնես միջավայրը» և օգնում են ինչպես խոշոր, այնպես էլ փոքր ձեռնարկություններին՝ ինտեգրվելու տարածաշրջանային և համաշխարհային տնտեսությանը։ «Մեր տրամադրության տակ ունենք բոլոր միջոցները մեր առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Գլխավորը մեր ջանքերը համակարգելն է, նպատակներ դնելը և միասին գործելը»,- եզրափակել Է Միշուստինը` դիմելով ֆորումի մասնակիցներին:

     

Քաղաքական

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է էթնիկ զտման և հայության ցեղասպանության. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search