Artsakhpress

Միջազգային

Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ դեսպանին հորդորել է «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է Եվրոպան կառավարելու համար և կոչ արել չմիջամտել Անկարայի գործերին։

Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ դեսպանին հորդորել է «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»

Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ դեսպանին հորդորել է «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է Tert.am-ն:

Ըստ Սոյլուի՝ «Թուրքիա եկող ամերիկացի յուրաքանչյուր դեսպան մտածում է, թե ինչպես արագ հեղաշրջում կազմակերպի երկրում»։ Թուրք նախարարի խոսքով՝ խնդիրը սկզբունքային է Թուրքիայի համար։

«Նույն բանը նրանք անում են Եվրոպայում։ Նրանք ղեկավարում են Եվրոպան, ամերիկյան դեսպանատունը։ Բայց եվրոպացիները չեն տխրում»,- ասել է Սոյլուն։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայում հեղաշրջում էր ծրագրում, սակայն նրանց ծրագրերին խանգարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Բացի այդ, Սոյլուն հորդորել էր ԱՄՆ դեսպանին «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»։ Այժմ, ըստ Սոյլուի, ԱՄՆ դեսպանը հավաքում է այլ դեսպանների և փորձում է նրանց իր խորհուրդները տալ։

Սոյլուն Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքին ուղղված նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Շվեդիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները դադարեցրել են աշխատանքն ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով:

     

Քաղաքական

Տնտեսական

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել:

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին, խորհրդակցություն է անցկացրել Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search