Artsakhpress

Հասարակական

Արցախի թեմի առաջնորդի կոչը երիտասարդներին՝ Սուրբ Սարգսի տոնի առիթով

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Սուրբ Սարգսի տոնի առիթով աղոթք ու շնորհավորանք է հղել երիտասարդներին։

Արցախի թեմի առաջնորդի կոչը երիտասարդներին՝ Սուրբ Սարգսի տոնի առիթով

Արցախի թեմի առաջնորդի կոչը երիտասարդներին՝ Սուրբ Սարգսի տոնի առիթով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Բազմիմաստ ու անչափ կարեւոր է այս տոնի խորհուրդը հատկապես ներկա օրերում, երբ մեր երկիրը անցնում է ծանր փորձությունների միջով։ Զորական, երիտասարդություն եւ ընտանիք․ Այս երեք կարեւոր գաղափարներն են մեր մտապատկերում հայտնվում, երբ խորհում ենք Սուրբ Սարգսի կերպարի եւ նրան նվիրված եկեղեցական տոնի մասին։ Դարեր առաջ հաստատված տոնը կարծես թե ազգի փրկության բանալիներ ու բանաձեւեր է տալիս ներկա ժամանակի համար։ Եվ սա բնական է, քանի որ այն Սիրո տոն է, իսկ Սերը երբեք չի անհետանում (Ա Կոր․ 13։8) եւ միշտ էլ ժամանակակից է։

Կարիք չկա խոսքերի գեղեցկությամբ ու շատությամբ բացատրելու, թե ով է զինվորն ու զորականը Հայոց ազգի համար, որովհետեւ վերջին գոյապայքարից հետո դեռ չեն սպիացել մեր վերքերը, դեռ թարմ են հիշողությունները մեր նահատակ տղաների սխրանքների մասին, որոնց մեծամասնությունը ձեր նման երիտասարդներ էին։

Սիրելի երիտասարդներ, դուք եք մեր երկրի գոյության շարժիչ ուժը, որովհետեւ ձեր շարքերից են ծնվում երկրի պաշտպաններ ու կազմվում նոր ընտանիքներ։ Թե ինչպիսին կլինի մեր վաղվա օրը, մեծապես կախված է ձեր այսօրվա կեցվածքից ու դավանած արժեքներից։ Եթե հետադարձ հայացք գցենք ոչ վաղ անցյալին, կտեսնենք որ արցախյան շարժման հիմքերում կանգնած էին համալսարանական երիտասարդները՝ Ձեր հայրերն ու մայրերը, որոնք այդ շարժումն իր լրումին հասցրեցին իրենց պայքարով ու նահատակությամբ։

Հաջորդ արժեքը ազգային մեր կյանքում Հայ Ընտանիքն է։ Որպեսզի ավելի ընկալելի լինի ընտանիքի արժեքն ու դերը, տեղին ենք համարում մեջբերել Մուրացանի խոսքը, որ հնչում է Գեւորգ Մարզպետունու բերանով․ «Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է․․․ զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ, սիրով, միությամբ, առաքինի եւ հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ․․Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որթնած, այնպես եւ կանգուն չի մնա այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հեռու է սերը, միությունը, առաքինությունը եւ նամանավանդ Աստծո երկյուղը»։ Ցավոք սրտի այսօր մեր երկիրը անկայուն ընտանիքների, ամուսնական դավաճանությունների ու բաժանումների պակաս չունի։ Այսօր վտանգված է Հայ Ընտանիքի համակարգը, եւ փորձում են բազմատեսակ եղանակներով աղավաղել ավանդական ընտանիքի եւ հայի սրբազան օջախի գաղափարը։

Սիրելիներ, ամուսնությունը երիտասարդական հույզերից եւ զգացմունքային զեղումներից ավելին է, եւ այն ենթադրում է գիտակցված ու կամավոր հանձնառություն, փոխադարձ հարգանք ու հասկացողություն։ Երբ սիրահարությունը անցնում է, իսկ դա հիմնականում անխուսափելի է, առաջ է գալիս միությունը պահելու խնդիր։ Պետք է լրջորեն մոտենաք ամուսնության խորհրդին, կյանքի ընկեր ընտրեք ոչ միայն զգացմունքներով, այլ նաեւ ձեզ տրված բանականությամբ։ Եթե Աստծո առաջ խոստացել եք մինչեւ ի մահ տեր եւ պաշտպան լինել իրար, ապա արեք ամեն ինչ, որ ոչինչ չխախտի ձեր միությունը, եթե չեք ուզում զոհել ձեր ընտանիքը, երբեմն զոհեք ձեր շահերը։ Ջանացեք սիրահարվածությունը վերածել մնայուն Սիրո։

Ի՞նչն է այսօր խանգարում մեզ գործելու նույն նախանձախնդրությամբ։ Այսօր, երբ Մայր Հայաստանն ու Արցախը որպես ծնող եւ զավակ արհեստականորեն բաժանված են իրարից, երբ զավակները հեռու են իրենց ծնողներից, հարազատները իրար ներկայություն վայելելու հնարավորությունից, Ձեր վրա է նորից մեր հույսն ու հավատը, սիրելի՛ երիտասարդներ, որ չեք կորցնի ձեր արժանապատվությունը եւ տեր կլինեք մեր սրբազան երկրին։

Ցավոք պակասել է սերը մեր ընտանիքներում, պակասել է սերը նաեւ մեր մեծ ընտանիքում՝ մեր հայրենիքում, դրա համար էլ հնարավոր եղավ արտաքին խառնակիչ ուժերին բաժանել մեր ընտանիքը։ Ուստի սիրելիներ, Սուրբ Սարգսի տոնի խորհրդի շուրջ համախմբված եւ քաջ գիտակցելով, որ հիմնականում մեզանից է կախված մեր ընտանիքի փրկությունը, լցվենք սիրով, համբերությամբ, նեղություններին դիմագրավելու վճռականությամբ, եւ կտեսնենք, որ Աստված նորից պիտի օրհնի մեր միությունն ու կշնորհի մեզ խաղաղ եւ բարօր կյանք»,- ասվում է շնորհավորանքի մեջ։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search