Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել երկրում ռազմական դրության երկարաձգման մասին օրենքի նախագիծը։
Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել երկրում ռազմական դրության երկարաձգման մասին օրենքի նախագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, գրում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես վկայում են Ուկրաինայի խորհրդարանի կայքի տվյալները, երկուշաբթի Ռադայում գրանցվել է ռազմական դրության երկարաձգման մասին պետության ղեկավարի հրամանագիրը հաստատող օրինագիծը։
Ժամկետը, որով առաջարկվում է երկարաձգել ռազմական դրության ռեժիմը, չի նշվում։
Ուկրաինայում ռազմական դրությունը մտցվել է փետրվարի 24-ին և մի քանի անգամ երկարացվել։ Նախորդ անգամ երկարաձգման ժամկետը 90 օր էր։