Artsakhpress

Քաղաքական

Նախագահը իրավապահ համակարգի պատասխանատուներին հանձնարարականներ է տվել. օրակարգում նաև հիմնադրամներն ու ստացված փոխհատուցումներն էին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ:  

Նախագահը իրավապահ համակարգի պատասխանատուներին հանձնարարականներ է տվել. օրակարգում նաև հիմնադրամներն ու ստացված փոխհատուցումներն էին

Նախագահը իրավապահ համակարգի պատասխանատուներին հանձնարարականներ է տվել. օրակարգում նաև հիմնադրամներն ու ստացված փոխհատուցումներն էին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Հանրապետության իրավապահ համակարգի առջև ծառացած խնդիրներն ու դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները:
 
Իր խոսքում երկրի ղեկավարն անդրադարձել է  2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրավապահ կառույցների գործունեությանն՝ ընդգծելով, որ նրանց արհեստավարժ աշխատանքի շնորհիվ կարճ ժամկետում հնարավոր է եղել երկրի ներքին կյանքը վերադարձնել բնականոն հուն: Նախագահը երախտագիտություն է հայտնել համակարգի բոլոր ներկայացուցիչներին իրենց ծառայողական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ կատարելու, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքին անվերապահորեն հետևելու համար:
 
«Երբեք չմտածեք, թե ձեր կատարած աշխատանքն աննկատ է մնում, այն գնահատում է և՛ ժողովուրդը, և՛ պետությունը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
 
Անդրադառնալով Հանրապետությունում ներքին կյանքի կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին, նախագահն ընդգծել է, որ անելիքներ դեռ շատ կան՝ հանրային կյանքում կարգապահության մակարդակի բարձրացումից մինչև հանցավորության դեմ պայքար:
«Ընդունում եմ, որ բազմաթիվ խնդիրներ ընդամենը արհեստածին են ու պայմանավորված են հաճախ նաև իմ լռությամբ: Բայց վստահեցնում եմ ձեզ, բազմաթիվ հարցերում և իրավիճակներում պետական բարձրագույն իշխանության լռությունը ոչ թե անգործություն է, այլ անհրաժեշտություն: Վերջապես պետք է լիարժեքորեն ընկալենք այն իրավիճակը, որում ապրում ենք և հասկանանք, որ հաճախ ամեն ինչ չէ, որ բարձրաձայնման ենթակա է», -  նշել է նախագահը:
 
Խորհրդակցությանընթացքում նախագահ Հարությունյանը հանրության կողմից ստացված բողոքների ու մտահոգությունների հիման վրա իրավապահ համակարգի առջև դրել է մի շարք խնդիրներ.
 
ա)  ավելացնել գործադրվող ջանքերը՝ Արցախում իրավական անվտանգության, իրավակարգի պաշտպանության մակարդակը որակապես նոր հարթության հասցնելու, ինչպես նաև հասարակական վայրերում հասարակական անվտանգության վիճակը բարելավելու ուղղությամբ,
 
բ)   լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները ներքին պառակտիչ, միմյանց հանդեպ թշնամություն հրահրող, մարդկանց մոտ առկա օբյեկտիվ մտահոգությունների ու դժգոհությունների օգտագործմամբ ներքին անկայունության տանող բոլոր քայլերն ու գործողությունները կանխելու ուղղությամբ, իսկ դրանց հանցավոր դրսևորումներին տալ իրավական գնահատական: 
 
Երկրի ղեկավարը կարևորել է նաև հանրային հետաքրքրության կենտրոնում մշտապես գտնվող դեպքերին մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:
 
Մասնավորապես, նախագահը համապատասխան մարմիններին հանձնարարել է ձեռնարկել օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցները՝ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում տարբեր տնտեսվարող սուբյեկտների բանկերի հանդեպ վարկային պարտավորությունները մարելու համար ֆինանսական միջոցների տրամադրման գործընթացում թույլ տրված ցանկացած հանցավոր խախտում վեր հանելու և խախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
 
Նախագահ Հարությունյանը անհրաժեշտ է համարել նաև ձեռնարկել բոլոր միջոցները Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամներից՝ հատկապես 2020թ. նոյեմբերից հետո տրամադրված միջոցները փոշիացրած,  աննպատակ օգտագործած կամ դրանք մարելուց չարամտորեն խուսափած անձանց պարզելու, հիմնադրամներին և պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:
 
Խորհրդակցությանը մասնակցել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search