Artsakhpress

Հասարակական

Շրջափակման հետևանքով Արցախում անավարտ է մնացել հարյուրավոր բնակելի տների շինարարությունը. նախարարը ներկայացրել է առաջացած խնդիրները

Շրջափակման հետևանքով Արցախում 90-95 տոկոսով նվազել է ընդհանուր շինարարության ծավալը:

Շրջափակման հետևանքով Արցախում անավարտ է մնացել հարյուրավոր բնակելի տների շինարարությունը. նախարարը ներկայացրել է առաջացած խնդիրները

Շրջափակման հետևանքով Արցախում անավարտ է մնացել հարյուրավոր բնակելի տների շինարարությունը. նախարարը ներկայացրել է առաջացած խնդիրները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: «Շրջափակման հետևանքով շինարարությունն ընդհանուր առմամբ դադարեցվել է՝ հաշվի առնելով շինանյութերի պակասը: Դրանք մեծամասամբ ներկրվում էին Հայաստանի Հանրապետությունից: Նախատեսված էր 2022 թվականի տարեվերջին շահագործման հանձնել 300 նոր բնակելի տուն: Չնչին աշխատանքներ են մնացել, սակայն համապատասխան շինանյութերը, ինչպես նաև դիզվառելիքը չեն բավականացնում, որպեսզի գործն ավարտին հասցնենք: Անհրաժեշտ նյութերը ձեռք բերելու դեպքում 1-1,5 ամսվա ընթացքում դրանք պատրաստ կլինեն շահագործման հանձնելու համար»,- մանրամասնեց Քաղաքաշինության նախարարը:
Նրա խոսքով՝ գույքագրել են շինանյութերի խանութներում որոշ ապրանքատեսակների առկայությունը և ընթացիկ տարում փորձում են որոշակի աշխատանքներ սկսել: «Սակայն ներկա իրավիճակի երկարաձգման դեպքում ավելի լուրջ խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Առկա ռեսուրսներն օգտագործելուց հետո, եթե դրանք չլրացվեն, ապա ամբողջությամբ դադարեցվելու են շինարարական աշխատանքները»,-ընդգծեց նախարար Սարգսյանը՝ հավելելով նաև, որ ներկայում շինարարական կազմակերպությունները չունեն համապատասխան աշխատանք և չեն կարողանում վճարել իրենց աշխատողներին, ինչպես նաև փոխկապակցված այլ աշխատանքներ իրականացնել:
Գերատեսչության ղեկավարը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում մեկնարկել է բնակարանաշինական աննախադեպ ծրագիր՝ 3800 նոր բնակելի տների կառուցման, ինչպես նաև պատերազմի ընթացքում հրետակոծությունից տուժած բնակելի տների և հասարակական նշանակության օբյեկտների վերակառուցման աշխատանքներ:
«Աշխատանքներն ընթանում էին բնականոն հունով մինչև 2022թ դեկտեմբերի 12-ը, երբ  Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակվեց: Ծրագրի ավարտը նախատեսված է 2025 թվականին»,- եզրափակեց Արամ Սարգսյանը՝ հայտնելով նաև, որ պատերազմից հետո շահագործման է հանձնվել ավելի քան 300 նոր բնակելի տուն, իսկ համայնքների հին և տիրազուրկ բնակֆոնդերում ավելի քան 470 տուն վերանորոգվել և տրամադրվել է տեղահանված ընտանիքների:

     

Քաղաքական

Տնտեսական

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել:

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին, խորհրդակցություն է անցկացրել Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search