Մենք հնարավոր չգտանք մասնակցելու դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պլանավորված Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հերթական քննարկմանը՝ Լաչինի միջանցքի ապօրինի բլոկադայի հանգամանքներից ելնելով, բայց միևնույն է, չմասնակցելով հանդերձ մենք փոխանցել ենք մեր առաջարկները Բաքվին։
Երևանը Բաքվի առաջարկների վերաբերյալ հանդես կգա նոր մեկնաբանություններով. Արարատ Միրզոյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, գրում է infoport.am-ը։
«Բայց մոտ 10 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի պատասխանը։ Ըստ էության՝ քննարկման փուլում ենք։ Սա ցույց է տալիս, որ բանակցքային գործընթացը մեծ հաշվով կանգ չի առել, մեկնաբանություններն ու առաջարկները շարունակվել են փոխանակվել, և այժմ մենք հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով՝ ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա», - ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում։
«Մեզ հաջողվեց մոտեցնել մեր դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ։ Բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերն այս հարցի շուրջ, որոնց մասին բազմիցս հայտնել ենք», - ասաց Միրզոյանը։