Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը, ելնելով ստեղծված իրավիճակից շարունակում է ցորենի ընդունման գործընթացը:
ԱՀ ԳԳԱ հիմնադրամը շարունակում է ցորենի ընդունումը՝ հորդորելով իրացման ենթակա հացահատիկը վաճառել հիմնադրամին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ԱՀ ԳԳԱ հիմնադրամից՝ հորդորելով բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր ունեն վաճառքի ենթակա ցորեն, ըմբռնումով մոտենալ իրավիճակին և հաշվի առնելով հանրապետությունում ալյուրի սպառվող պաշարները, ունեցած ցորենը վաճառեն հիմնադրամին:
Ցորենի ընդունումն իրականացվում է հիմնադրամի՝ Մարտունու և Ասկերանի պահեստներում:
«Հիմնադրամի կողմից գնված ցորենի դիմաց վճարումը կատարվելու է 5 օրվա ընթացքում:
Տեղեկացնում ենք նաև ,որ ցորենի գինը մեկ կիլոգրամի դիմաց 175 դրամ է ,իսկ պարտքի դիմաց ՝ 190 դրամ»,- նշված է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ կամ զանգահարել 047 95 90 66 հեռախոսահամարով։