Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Արցախի երկինքը» մանկական գեղանկարների մրցույթ-ցուցահանդես

Այսօր՝ մարտի 2-ին, Ստեփանակերտի պատկերասրահում անց է կացվել «Արցախի երկինքը» մանկական գեղանկարի մրցույթ-ցուցահանդես։

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Արցախի երկինքը» մանկական գեղանկարների մրցույթ-ցուցահանդես

Ստեփանակերտում տեղի է ունեցել   «Արցախի երկինքը»  մանկական գեղանկարների մրցույթ-ցուցահանդես

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մարտիԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված մրցույթին գեղանկարներներ են ներկայացրել 112 մասնակից։

Нет описания.

«Պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի հիմնադրամը, կարևորելով արվեստի դերը երեխաների զարգացման և ազատ ժամանցի կազմակերպման համար, նախաձեռնել է «Արցախի երկինքը» խորագրով մանկական գեղանկարների մրցույթ։ Հինգ տարի առաջ ստեղծել է «Արցախի երկինքը» խորագրով լուսանկարների շարք:

Нет описания.«Երեխաները ոգեշնչվելով Գաբրիելյանցի լուսանկարներից, գեղանկարչական տարբեր միջոցներով ստեղծել են Արցախի իրենց երկինքը»,-ասել է հիմնադրամի հասարակության հետ կապերի պատասխանատու Լուսինե Գասպարյանը։

Նրա խոսքով՝ մասնագիտական հանձնաժողովի գնահատման արդյունքում երեք տարիքային խմբերում մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրավել է 9 մասնակից։

«Բացի այդ, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան հատուկ մրցանակին կարժանանա նաև այն աշխատանքը, որն ամենաշատ հավանումները կստանա հիմնադրամի ֆեյսբուքյան էջում»,-հավելել է Լ. Գասպարյանը։

Нет описания.Մրցույթին աջակցություն ցուցաբերած անձանց հանձնվել է շնորհակալագիր, իսկ բոլոր մասնակիցները Գրիգորի Գաբրիելյանցի կողմից արժանացել են նվերների։

Нет описания.Գեղանկարների մրցույթում առաջին տեղը գրաված Մանե Խաչատրյանը մեզ հետ զրույցում ներկայացրել է, որ Արցախի երկինքը նկարելու համար օգտագործել է հիմնականում վառ ու տաք գույներ։

«Նկարել եմ հայկական տարազով տատիկին ու պապիկին, թոռներին՝ Արցախի երկնակամարի ներքո։ Այդպես եմ ցանկացել արտահայտել իմ սերը տատիկիս ու պապիկիս նկատմամբ»,-հավելել է Մ. Խաչատրյանը։

Երկրորդ մրցանակային տեղ զբաղեցրած Ադրիանա Ասլանյանի խոսքով՝ իր նկարած երկինքը մանուշակագույն է, որովհետև այդ գույնը երջանկություն է խորհրդանշում։

Нет описания.Մանկական գեղանկարների ցուցահանդեսը Ստեփանակերտի պատկերասրահում բաց կլինի շուրջ մեկ ամիս։

Нет описания.Нет описания.


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search