Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Պաշպանության բանակի ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14- ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ: