Artsakhpress

Մշակույթ

Արցախի մայր թատրոնը պատրաստվում է նոր բեմադրության առաջնախաղի

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նախապատրաստվում է «Բակում կատաղի շուն կա» կատակերգության բեմադրությանը, որի առաջնախաղը նախատեսվում է մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը։

Արցախի մայր թատրոնը պատրաստվում է նոր բեմադրության առաջնախաղի

Արցախի մայր թատրոնը պատրաստվում է նոր բեմադրության առաջնախաղի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի մայր թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը, մանրամասնելով, որ ընտրել են կատակերգություն, որպեսզի կարողանան հասարակությանը մի փոքր կտրել առօրյա հոգսերից:

Նրա տեղեկատվությամբ՝ մարտի 27-ին նախատեսվում է նաև գրքի շնորհանդես՝ նվիրված Արցախի մայր թատրոնի 90-ամյակին, որը լրացել է անցած տարվա օգոստոսին։

«Գունավոր տպագրությամբ գրքում տեղ են գտել թատրոնի 90-ամյա ուղին ներկայացնող լուսանկարներ, պատմություններ՝ բոլոր ժամանակի բեմադրությունների, հանդիսատեսի մասին։ Հեղինակը Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գրական գեղարվեստական մասի վարիչ Կարինե Ալավերդյանն է»,-մանրամասնեց Արմեն Հարությունյանը՝ հավելելով, որ գիրքն արդեն հրապարակվել է, սակայն շրջափակման պատճառով առայժմ գտնվում է Երևանում:

Թատրոնի տնօրենը նշել է, որ չնայած շրջափակման դժվարություններին մարտ ամսում 4 անգամ թատերասերներին են ներկայացրել «Անմահների դիրքը» բեմադրությունը: Անցած տարի Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնը մոտ 80 ներկայացմամբ է հանդես եկել, որից 11-ը արտասահմանում: Ներկայում, սակայն, շրջափակման հետևանքով զրկված են այդ հնարավորությունից:

«Նախորդ տարի Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Ավստրիա, Մոսկվա քաղաքներում մեծ հյուրախաղերի մասնակցեցինք։ Նախատեսում էինք մեկնել Պարսկաստան, Մոսկվա։ Այս տարվա աշնանն էլ ԱՄՆ-ի 10 քաղաքներում պիտի ներկայացումներ ունենայինք»,-մանրամասնել է թատրոնի տնօրենը:

Անդրադառնալով այլ խնդիրների, մեր զրուցակիցը նշել է, որ բավականին շատ են բեմական հագուստներ, դեկորացիաները, որոնք պահելու տեղ տեղ չունեն: Ըստ Ա. Հարությունյանի՝ չնայած բացակայում են թատերական տարրական պայմանները, սակայն շարունակում են աշխատել և հաղթահարել բոլոր խնդիրներն ու դժվարությունները։


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Search