Արցախի Հանրապետությունում 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին արտադրվել է 288,8 միլիարդ դրամի համախառն ներքին արդյունք:
Հանրապետությունում անցած տարի ավելի քան 288 մլրդ դրամի համախառն ներքին արդյունք է արտադրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մարտի 14-ին հայտնել է Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ անցած տարվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների ամփոփման ընթացքում:
«Համախառն ներքին արդունքի հավելաճի տեմպը կազմել է 112,2 տոկոս՝ ՀՆԱ ինդեքս դեֆիլյատորի 103,2 տոկոս ցուցանիշի պարագայում: Համեմատության համար ասեմ, որ նախորդ տարի արտադրված համախառն ներքին արդյունքը կազմել է 249,4 միլիարդ դրամ (հավելաճի տեմպը 87.3 տոկոս, ինդեքս դեֆիլյատորը 105,5 տոկոս ցուցանիշի պարագայում): Նախորդ տարի մենք ունեցել ենք տնտեսական անկում՝ շուրջ 12,7 տոկոս»,-ասել է Մ.
Մինասյանը՝ հավելելով, որ անցած տարվա համախառն ներքին արդյունքի հավելաճի տեմպի 9,6 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, 2,7 տոկոսային կետը՝ առևտրի և ծառայությունների ոլորտը, իսկ 1,4 տոկոսային կետը՝ գյուղատնտեսությունը: