Artsakhpress

Մշակույթ

Մայրաքաղաքում ձեռքի աշխատանքների ցուցահանդես-մրցույթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 16-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի Նախազորակոչային պատրաստության և արտադպրոցական ծրագրերի վարչության արտադպրոցական ծրագրերի բաժնի կողմից Ստեփանակերտի և շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների միջև ձեռքի աշխատանքների ցուցահանդես-մրցույթ է կազմակերպվել` նվիրված կանանց միամսյակին:

Մայրաքաղաքում ձեռքի աշխատանքների ցուցահանդես-մրցույթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Մայրաքաղաքում ձեռքի աշխատանքների ցուցահանդես-մրցույթ է կազմակերպվել (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցույթի նպատակն էր նպաստել աշակերտների գեղագիտական դաստիարակությանը և ստեղծագործական ունակությունների զարգացմանը, աջակցել գործնական հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև ամրապնդել Ստեփանակերտի և շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների միջև կապը:

Нет описания.

Нет описания.
Ցուցահանդեսին  ներկայացվել են անսահմանափակ քանակով ձեռքի աշխատանքներ՝ «գորգագործություն», «գոբելեն», «խեցեգործություն»,  «հուլունքագործություն», «նկարչություն»,  «քանդակ» և այլ ճյուղերից, որոնք խորհրդանշում էին Մայրության և գեղեցկության խորհուրդը: Բոլոր ՄՊՍԿ-ների ներկայացրած աշխատանքներին ծանոթանալուց հետո մրցույթի հանձնաժողովի անդամները  որոշել են հաղթողներին: Нет описания.Մրցանակային առաջին տեղն է գրավել Ասկերանի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը,երկրորդ տեղում Ստեփանակերտի, իսկ երրորդ տեղում՝ Մարտակերտի ՄՊՍԿ-ներն էին:

Нет описания.

Нет описания.

Нет описания.
Հանձնաժողովի նախագահ, ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը մեզ հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ նմանատիպ միջոցառումներն այսուհետ հաճախակի կկազմակերպվեն:

Нет описания.

Нет описания.
«Այսօր՝ այս բարդ իրավիճակում, մենք այստեղ՝ մեր հայրենիքում ապրելովու արարելով նորից փորձում ենք ապացուցել, որ մեր ժողովուրդը հավերժ է, իսկ  մեր պայքարը դեռ շարունակվում է: Յուրաքանչյուրս յուրովի ենք պայքարում մեր հայրենիքի համար: Այսօրվա ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները սաների աշխատանքի սկիզբն են ազդարարում, և ես նրանց մաղթում եմ ստեղծագործական նոր բարձունքներ: Տա Աստված, որ նրանք հնարավորություն ունենան մեր հայրենիքի խաղաղ երկնքի տակ շատ ավելի լավ պայմաններում ստեղծագործել, և մեր հայրենիքի պատմությունը, արվեստը, մշակույթը աշխարհին մատուցել»,-նշել է Մ. Բալայանը:
Нет описания.
Մրցանակային 1-ին տեղ գրաված Ասկերանի ՄՊՍԿ կենտրոնի տնօրեն Նարինե Պետրոսյանի տեղեկացրեց, որ կենտրոն է հաճախում 378 սան, գործում ՝ 16 անուն խմբակ:

Нет описания.

Нет описания.
«Ըստ նախատեսված ծրագրի` ներկայացրել ենք աշխատանքներ հիմնականում նկարչությունից, գոբելենից, կարպետագործությունից, գորգագործությունից՝ Մայրության և գեղեցկության տոնի թեմատիկայով: Մենք փորձել ենք այսօր ներկայացնել ինչպես ազգայինը, մեր հայկականը բնորոշող, այնպես էլ՝ 21-րդ դարին համապատասխան գործեր: Կարծում եմ՝ հանձնաժողովը մեր աշխատանքը գնահատել է` հաշվի առնելով այդ ամենը: Պետք է նշեմ, որ արդյունքը թիմային աշխատանքի արգասիք է, բոլոր խմբակավարները երեխաների հետ մեծ նվիրումով են աշխատել, և  այսօր  դրա արդյունքը երևաց։ Առաջին պատվավոր  տեղը զբաղեցնելը որքան ոգևորող, նույնքան էլ պարտավորեցնող է: Այսօր մենք մեզ վրա նոր պարտավորություն վերցրեցինք ավելի կատարելագործվելու և ավելի լավ աշխատանքներ ներկայացնելու»,-ասել է Ն.Պետրոսյանը` հավելելով,  որ կենտրոնն ունի մասնաճյուղեր շրջանի տասը համայնքներում:

Нет описания.
Нет описания.
Ցուցահանդես-մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով, հաղթող ճանաչված ՄՊՍԿ-ները արժանացել են նախարարության դիպլոմների և խրախուսական նվերների:

Нет описания.


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search