Artsakhpress

Տնտեսական

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակն ամեն օր նվազում է 50 սանտիմետրով:

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Խաչատրյանը՝ հավելելով, որ Սարսանգի ջրային պաշարները խիստ նվազել են:
«Արցախի էլեկտրաէներգիայի միակ աղբյուրն այժմ Սարսանգի ջրամբարն է: Համեմատելով անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ ունենք ավելի քան 8 մետր ցածր նիշ: Այսօր ջրամբարում ջրի մուտքը կազմում է 4 մետր վայրկյան  խորանարդ, ինչը շատ ցածր ցուցանիշ է։ Թարթառի հոսքը կարող է հասնել մինչև 30, 40, 50 մ/վ խորանարդի։ Ներկա դրությամբ ծախսն ավելի շատ է: Ջրամբարում ջրի ծավալի նիշի բարձր լինելու  պարագայում  էլեկտրաէներգիա ստանալու համար ավելի քիչ ջուր է ծախսվում: Այդ նիշի  իջնելուն զուգահեռ ճնշումը պակասում է և ավելի շատ ջուր է անհրաժեշտ նույն ծավալով  էլեկտրաէներգիա ստանալու համար»,-մանրամասնեց Արարատ Խաչատրյանը:
Նրա գնահատմամբ՝ վերջին տարիների փորձը և համապատասխան վերլուծությունը ցույց է տալիս, որ ընթացիկ տարում հնարավոր չէ վերականգնել ջրի մակարդակը՝ հասցնելով տարեսկզբի  ցուցանիշին:
Այնուամենայնիվ, ոլորտի պատասխանատուն հույս հայտնեց, որ գարնանը, գետերի վարարումներով պայմանավորված, Սարսանգի ջրի ծավալը կմեծանա, բայց նույնիսկ այդ դեպքում գոհացուցիչ մակարդակ ապահովելու մասին չի կարելի խոսել:
«Հունվարի 9-ից առ այսօր Ադրբեջանը խոչընդոտել է և չի թույլատրել վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել իր  հսկողության տակ գտնվող տարածքում, որտեղով անցնում է  Հայաստանից Արցախ մատակարարվող էլեկտրաէներգիայի բարձրավոլտ գիծը: Մինչև շրջափակումը, հատկապես ձմռանը, երբ Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիան չէր բավարարում, ապա օգտվում էինք Սարսանգի ջրամբարից: Պատերազմից հետո Արցախի Հանրապետության տարածքում մնացել է 5 փոքր ՀԷԿ, որոնք էլեկտրաէներգիայի շատ փոքր  ծավալ են ապահովում՝ աշխատելով իրենց հզորության 20 տոկոսով»,-պարզաբանել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ եթե Հայաստանից Արցախը սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրական գիծն առաջիկայում չվերանորոգվի, ապա էլեկտրաէներգիայի արտադրության համար անհրաժեշտ  և ընդհանրապես Սարսանգի ջրային ռեսուրսների խիստ պակաս է զգացվելու։
Ավելի վաղ Արցախի նախագահը նշել էր, որ գրեթե 600 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները ճնշող մեծամասամբ  կրճատվել են, ինչը գարնանը և ամռանը լուրջ ճգնաժամ կստեղծի առաջին հերթին ադրբեջանցի ֆերմերների համար, քանի որ ջրային ռեսուրսները չեն բավարարի Ադրբեջանի Թարթառի, Աղդամի, Բարդի, Գորանբոյի, Եվլախի և Ախջաբադի շրջաններում մոտ 96000 հեկտարը ոռոգելու համար։ Ուստի Ադրբեջանի այս շրջանների բնակիչները պետք է տեղյակ լինեն, որ իրենց իշխանությունների և ինքնակոչ կեղծ ակտիվիստների շնորհիվ այս տարի ոռոգման ջուր չեն ունենա և կզրկվեն սննդի և եկամտի հնարավորությունից։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search