Artsakhpress

Ռազմական

Հետմահու պետական պարգեւներ հանձնվեցին սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Գեղարքունիքի մարզից զոհված զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ 2023 թվականի մարտի 18-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրման արարողությունը։

Հետմահու պետական պարգեւներ հանձնվեցին սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Գեղարքունիքի մարզից զոհված զինծառայողներին

Հետմահու պետական պարգեւներ հանձնվեցին սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Գեղարքունիքի մարզից զոհված զինծառայողներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արարողությանը ներկա էր Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի զինվորականներ, մարզի համայնքների և վարչական տարածքների ղեկավարներ, զոհվածների հարազատներ:
 
 
Ողջունելով ներկաներին իր ընտանիքի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անունից՝ մարզպետը երախտագիտություն է հայտնել հերոսների ծնողներին՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար, ուժ և համբերություն մաղթել նրանց ընտանիքներին:
 
 
 
«Ցավ և ափսոսանք եմ զգում, որ այսօր այս պարգևները չենք փակցնում մեր հերոսների կրծքերին, այլ դրանք շնորհում ենք հետմահու։ Տղաները հերոսացել են հայրենիքի պաշտպանության գործում անձնուրաց ծառայություն մատուցելով։ Հանուն մեր հերոսների չապրած կյանքերի՝ այսօր շատ անելիքներ ունենք մեր երկիրը պահպանելու, շենացնելու, հզորացնելու համար, և շարունակելով նրանց գործը՝ սերունդների համար կերտելու իրենց երազած հզոր ու անառիկ հայրենիքը։ Հայոց բանակն օր օրի զարգացում է ապրում, և ես վստահ եմ, որ որքան էլ նենգ է թշնամին, այդուհանդերձ, մեր բանակն իր առջև դրված խնդիրները կատարում է հերոսաբար և պատասխանատվության բարձր զգացումով։
 
Եվս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում մեր քաջ տղաների անմար հիշատակի առջև։ Փառք ու պատիվ Հայոց բանակի հերոսներին»,- իր ելույթում նշել է մարզպետը:
 
 
 
Հայրենիքին մատուցած ծառայության համար Գեղարքունիքի մարզից տարբեր աստիճանի մեդալներով հետմահու պարգևատրված հերոս զինծառայողներն են․
 
Ավագ լեյտենանտ Գնել Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Ախպրաձոր
Ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Մեծ Մասրիկ
Ենթասպա Արման Գրիգորյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․ Մարտունի
Շարքային Գարիկ Թադևոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Ծովինար
Շարքային Ալիսա Մելքոնյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․ Զոլաքար
Շարքային Գևորգ Ստամբուլցյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Սոթք
Շարքային Սահակ Գաբրիելյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Սոթք
Ավագ լեյտենանտ Վեմիր Հարությունյան - Մարտական 2-րդ աստճանի շքանշան, գ․ Ակունք
Լեյտենանտ Լյովա Սահակյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․ Ծովակ
Լեյտենանտ Գարիկ Բադեյան - Արիության մեդալ, ք․ Վարդենիս
Շարքային Տիգրան Հովակիմյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․ Վարդենիս
Սերժանտ Շահեն Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Ակունք
Շարքային Սաղաթել Սարգսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Կարճաղբյուր
Սերժանտ Հայկ Մուրադյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Ծովակ
Սերժանտ Իրինա Գասպարյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, ք․Վարդենիս
Սերժանտ Արայիկ Հովհաննիսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Ակունք
Շարքային Վարազդատ Վարդանյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Ակունք
Սերժանտ Արմեն Հարությունյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Ծովակ
Շարքային Արմեն Մխեյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Լուսակունք
Սերժանտ Լևոն Հարությունյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար երկրորդ աստիճան» մեդալ, գ․ Փոքր Մասրիկ
Կրտսեր սերժանտ Վարդան Զիրոյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․ Վարդենիս
Շարքային Վաղարշակ Սարմոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Շատջրեք
Կրտսեր սերժանտ Արա Հովհաննիսյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․ Ծովակ
Շարքային Վահան Հակոբյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Արեգունի
Կրտսեր սերժանտ Կամո Պողոսյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, ք․ Վարդենիս
Սերժանտ Լևոն Նավասարդով - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Սոթք
Սերժանտ Արմեն Աբրահամյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․ Մարտունի
Շարքային Արսեն Սարգսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․ Վարդենիս
Շարքային Մխիթար Ավագյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Արծվանիստ
Շարքային Արմեն Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Այգուտ
Շարքային Մխիթար Մարտիրոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․ Վարդենիս
Շարքային Գրիգոր Գևորգյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Խաչաղբյուր
Շարքային Արամ Մնացականյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Վաղաշեն
Կրտսեր սերժանտ Գուրգեն Զաքարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Վարդենիկ
Շարքային Արթուր Մարգարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Լիճք
Շարքային Կարեն Գրեյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Գեղհովիտ
Կրտսեր սերժանտ Ազատ Զոհրաբյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Ձորագյուղ
Ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․ Վարդենիս
Կրտսեր սերժանտ Ադամ Կիրակոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Աղբերք
Կրտսեր սերժանտ Հենրիկ Հարությունյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Զոլաքար
Շարքային Արտյոմ Մինասյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․ Վարդենիս
Սերժանտ Մանուկ Կարապետյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․ Վարդենիս
Ավագ սերժանտ Վիլգեն Ավագյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Փոքր Մասրիկ
Աշխարհազորային Արմեն Ասլանյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Արփունք
Աշխարհազորային Քաջիկ Բարեյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․ Ծովակ

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search