Artsakhpress

Հարցազրույց

«Տարածաշրջանում երաշխավորների և միջնորդների հակամարտություն է ընթանում». Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հարցազրույց է տվել Radar Armenia-ին:

«Տարածաշրջանում երաշխավորների և միջնորդների հակամարտություն է ընթանում». Գանտահարյան

«Տարածաշրջանում երաշխավորների և միջնորդների հակամարտություն է ընթանում». Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
 
- Մարիա Զախարովան հայտարարել է, թե իրենց երկրի բոլոր պարտավորությունները հստակորեն արձանագրված են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, և ռուս խաղաղապահներն անում են իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի էսկալացիա թույլ չտան։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը, արդյո՞ք իրոք ՌԴ-ն կատարում է իր պարտականությունները։
 
- Խոսքը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի մասին է։ Վերահսկողության և պատասխանատվության առումով հետևյալ հատվածը ճշտում է․ «Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»: Այստեղ ասվում է, որ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորք է տեղակայվում, իսկ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը Ադրբեջանի երաշխավորությունն է։ Համատեղ պատասխանատվության խնդիր կա, կարծում եմ։ Ադրբեջանը փակել է միջանցքը։ Մոսկվան տարբեր առիթներով ուզում է ասել, որ աշխատում է բացել միջանցքը և կանխել հետագա էսկալացիան։
 
- Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։ Կողմերը քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր։ Այս հանդիպումը ի՞նչ նշանակություն ուներ։
 
- Կարծում եմ՝ այս դեպքում միակ օրակարգը հայ-ադրբեջանական հակամարտությունները չեն։ Պաշտոնական լրահոսը լայնածիր քննարկման թեմաների է անդրադարձել՝ էներգետիկ, պաշտպանական, ռազմական արդյունաբերության, տնտեսական ոլորտները ներառվել են հանդիպման օրակարգում։ Թուրքիայում նախընտրական շրջան է։ Էրդողանի վարկանիշը անորոշ է, հատկապես երկրաշարժից հետո անկանխատեսելի են դարձել ընտրության արդյունքները։ Էրդողանը էներգետիկ տնտեսության կարիք ունի։ ԱՄՆ-ի ճնշումը հզորանում է Թուրքիայի վրա, և չի բացառվում, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները նոր վայրիվերումներ ապրեն։ Դրա ցուցիչը Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ Անկարայի դիրքորոշման մեղմացումն է և բանակցությունների վերսկսման նոր նախադրյալները։
 
- ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է օգտագործեն պատմական հնարավորությունը՝ վերջնականապես լուծելու այս հակամարտությունը և վերադառնալու էական երկխոսության։ Երկխոսության հիմքեր տեսնո՞ւմ եք, և ի՞նչ դերակատարում ունի այս գործընթացում ԵՄ-ն։
 
- Պարզ է, որ ԵՄ-ն աշխատում է վերագործարկել բրյուսելյան գործընթացը։ Սա հեզասահ չի ընթանում, որովհետև Բաքուն դժգոհ է ԵԽ զեկույցներից և բանաձևերից, մանավանդ՝ հայաստանյան հատվածում ԵՄ իրականացրած առաքելություններից։ Իսկ միջնորդության կարգավիճակի ստանձնումը ենթադրում է հակամարտող կողմերի համաձայնություն։ Փաստորեն, քառակողմը մերժվեց, երբ Բաքուն հայտարարեց որ Փարիզը չի կարող մասնակցել բանակցություններին, որովհետև դիրքորոշվել է հոգուտ հայկական կողմի։ Հիմա եռակողմ ձևաչափի մասին են խոսում, սակայն դեռ պարզ չէ, որ հանդիպումը կկայանա։
 
- Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանն իր զորքն ամբողջությամբ չի հանել Լեռնային Ղարաբաղից։ Բայց, միևնույն ժամանակ, չի համաձայնում միջազգային փաստահավաք խումբ ուղարկել Ղարաբաղ։ Միջազգային հանրությունը Ալիևի այս գործելաոճին ինչու՞ համարժեք պատասխան չի տալիս։
 
- Այո, չկա համարժեք պատասխան։ Մանավանդ, որ միջազգային դատարանը վճիռ ունի միջանցքը անմիջականորեն բացել։ Փաստորեն, զուտ միանշանակ իրավականություն չի աշխատում։ Աշխատում է իրավաքաղաքականությունը։ Երբ միջազգային ընտանիքը պահը հարմար նկատի՝ Ադրբեջանի վրա ճնշելու, այդ դեպքում կորդեգրվեն պատժամիջոցները՝ հղում անելով միջազգային դատարանի համապատասխան որոշումներին։
 
- Ի՞նչ կասեք խաղաղության պայմանագրում երաշխավորի ինստիտուտի ներդրման մասին։ Ո՞ր երկրներն եք դիտարկում, որ կարող են ստանձնել այդ դերակատարումը և կատարել պարտավորությունները։
 
- Երաշխավորի ինստիտուտի բաղադրության շուրջ համաձայնությունը շատ բարդ խնդիր է։ Տարածաշրջանում ընթանում է երաշխավորների և միջնորդների հակամարտություն։ Թեկնածուները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, ԵՄ և ԱՄՆ։ Աշխարհաքաղաքական հանգույցի են վերածվել տարածաշրջանում ներկայություն լինելու և ազդեցության գոտի ձևավորելու առաջադրանքները։ Այս գործընթացի վրա կարող են ազդեցություն ունենալ Ուկրաինայի պատերազմի արդյունքները, Ռուսաստան-Մոսկվա հարաբերությունների վայրիվերումները, Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքները և, իհարկե, Վաշինգտոնի որդեգրած քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Այս բոլորը կարող են նոր կացութաձև ստեղծել տարածաշրջանում։ 
 
Հայկ Մագոյան

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search