Artsakhpress

Մշակույթ

Ջիվան Ավետիսյանը բացահայտում է, թե ինչու Ադրբեջանն Արցախի մասին իրական ֆիլմեր չի կարող նկարահանել

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկա կատարած այցը չափազանց արդյունավետ է համարում:

Ջիվան Ավետիսյանը բացահայտում է, թե ինչու Ադրբեջանն Արցախի մասին իրական ֆիլմեր չի կարող նկարահանել

Ջիվան Ավետիսյանը բացահայտում է, թե ինչու Ադրբեջանն Արցախի մասին իրական ֆիլմեր չի կարող նկարահանել

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկա կատարած այցը չափազանց արդյունավետ է համարում: Իր այցի ընթացքում հայ ռեժիսորն այնտեղ ներկայացրել է արցախյան ազատամարտի մասին պատմող հայ- լիտվական համատեղ արտադրությամբ նկարահանված «Թևանիկ» ֆիլմը, ինչպես նաև իր նոր` «Վերջին բնակիչը» ֆիլմի նախագիծը: Վերջինս մասին Ջիվանը խոսել է կինոշուկայի թե հայկական և թե ռուսական տաղավարներում` առաջացնելով ադրբեջանական հերթական հիստերիան: Վերջին բնակիչը» ֆիլմի պատմում է Արցախ աշխարհի մասին: Կինոնկարի դեպքերը տեղի են ունենում 1988-1989 թվականներին:

«Հայաստանի ազգային կինոկենտրոնը հնարավորություն էր ընձեռել ինձ Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում ներկայացնել իմ նոր պատմությունը: Բացի այդ, ռուսական կողմը ևս թույլատրել էր իր տաղավարում մի քանի րոպե ներկայացնել նախագիծը: Նրանք ամեն տարի ընտրում են մի քանի նախագծեր, որոնց հեղինակներին հնարավորություն են տալիս մի քանի րոպեով հանդես գալ իրենց տաղավարում: Այս տարի նախագծերից մեկն էլ «Վերջին բնակիչն» էր: Որպես կանոն ռուսական տաղավարում ներկայացվելիք ֆիլմը պետք է ունենա ռուսական համարտադրող, սակայն ես չունեի, բայց նրանց դուր էր եկել պատմությունը և որոշել էին բացառության կարգով թույլ տալ այն ներկայացրել»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

«Վերջին բնակիչը» ֆիլմի կիզակետում դարձյալ Արցախն է: Դեպքերն ընթանում են Արցախի գյուղերից մեկում: Այն մի մարդու մասին պատմող դրամատիկ պատմություն է: Ներկայացնում է 1988-1989 թվականի դեպքերը` Սումգայիթի ողբերգությանը զուգահեռ, որը չնայած չկա ֆիլմում, բայց իր հետքն է թողել մարդկանց վրա: Կինոնկարի սցենարի հեղինակներն են Ծովինար Խաչատրյանը և Մասիս Բաղդասարյանը: Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմում գլխավոր հերոսներին կմարմնավորեն հայտնի դերասաններ Թուրքիայից, Իրանից, Լիտվայից և Հայաստանից: Չորս գլխավոր հերոսների դերերում հանդես են գալիս տարբեր երկրների ներկայացուցիչներ: Այն հավանաբար կնկարահանվի 2015 թվականի ընթացքում, այնուհետև հաջորդ տարի կներկայացվի հանրության դատին:

Ջիվանը խոստովանում է, որ փոքր-ինչ հուզված էր նախագիծը ներկայացնելիս: Սակայն ռեժիսորի հաջողությունը զայրացրել է հարևան երկրին: Ադրբեջանական vesti.az կայքում օրեր առաջ «Ռուսաստանը հայերին օգնել է Կաննում հակաադրբեջանական ֆիլմ ցուցադրել» վերնագրով հոդված հայտնվեց: Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ ոչ մի հեղինակավոր փառատոն անմասն չի մնում «ճարպիկ հայերի» ներկայությունից: Կայքն ընդգծում է, որ աղքատ հայերը միջոցներ չեն ունեցել առանձին տաղավար վարձելու համար (իրականում հայկական տաղավար եղել է) և խնդրել են օգնություն ռուսներից: Ռուսներն էլ, vesti.az-ի համոզմամբ, տեղյակ էլ չեն եղել, թե ինչի մասին է ֆիլմը: Սակայն Ջիվան Ավետիսյանը բացահայտոմ է ճշմարտությունը: «Ռուսներին անակնկալի չենք բերել, իրենք տեղյակ էին պատմության մասին և շատ էին հավանել այն: Երբ մենք գովազդի կարիք ենք ունենում, Ադրբեջանը ճիշտ ժամանակին հասնում է և գովազդում մեր ֆիլմերը: Նախորդ անգամ էլ այդպես եղավ, երբ իրենց կառավարությունը Լիտվային բողոքի նոտա էր հղել, դա նպաստեց, որ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց հենց Լիտվայում: «Թևանիկ» ֆիլմն ավելի շատ հանդիսատես է ունեցել Ադրբեջանի սև PR- ի շնորհիվ, շնորհակալ ենք»,-ընդգծեց Ջիվան Ավետիսյանը:

Հայ ռեժիսորը դեմ է նաև կայքի այն կարծիքին, որ իր ֆիլմերում նա հայերին ներկայացնում է որպես աստծո գառներ, իսկ ադրբեջանցիներին՝ բարբարոսներ: Vesti.az-ի հեղինակը պնդում է, թե ադրբեջանցիները «իրական» ֆիլմեր պետք է նկարեն արցախյան կոնֆլիկտի մասին:

Ջիվան Ավետիսյանը վստահ է, որ Ադրբեջանն Արցախի մասին իրական ֆիլմեր չի կարող նկարահանել: «Դուք երեք պատճառով Արցախի մասին ֆիլմ չեք կարող նկարահանել: Նախ, եթե նկարեք Շուշիից Բաքու փախչող զորքի մասին, դժվար թե մարդիկ դիտեն: Երկրորդ` կինոն միայն գումարով չէ: Առաջին հերթին գաղափար է պետք: Երրորդ` ադեկվատ ազերիները` որպես դրական հերոսներ հենց իմ ֆիլմերում էլ կան, օրինակ` Ֆաթիմա խաթունը: Իսկ եթե դուք դրական հայ ունենաք ֆիլմում, Կաննի փոխարեն բանտում կհայտնվեք»,- դիմելով ադրբեջանցի հեղինակին` փաստում է Ավետիսյանը. «Ես անաչառ պատմություն եմ պատմում, թող իրենք էլ նույն անաչառությամբ պատմեն, պետք է որ կեղծեն և այդ կեղծ փաստերով ֆիլմը գուցե և հայտնվի Կաննում և եղանակ ստեղծի»:

Կաննի կինոփառատոնի շուկայում հայտնվելով` հայ ռեժիսորը հասկացավ, որ այնտեղ պետք է որոշակի գումար ունենաս, որպեսզի կարողանաս գովազդել քո արտադրանքը կամ էլ պետք է ճանաչված լինես: Եթե փառատոնային թերթում 5 հազար եվրոյով հայտարարություն է դրվում որևէ ֆիլմի մասին, ապա այն միանգամից դառնում է հայտնի: «Ստացվում է, որ անհավասար պայքարի մեջ ենք, ինչպես «Թևանիկի» պարագայում` Հայաստանում: Միջոցներ չունեինք այն գովազդելու համար , ափսոսում եմ»,-եզրափակեց Ավետիսյանը: Ջիվան Ավետիսյանի «Թևանիկը» մայիսի 6-ից հնարավոր է դիտել կինոթատրոններում: Ֆիլմը ներկայացնում է արցախյան ազատամարտի տարիները` մասնավորապես սկզբնական շրջանը,երբ պատերազմի վտանգն էր դեռ կախված մարդկանց գլխին, և մարդիկ ամբողջությամբպատերազմի մեջ չէին: Կինոնկարը պատմում է 14 տարեկան երեք պատանու մասին, ովքեր ևս, մեծահասակների պես, բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Անկախ իրենց կամքից`նրանք պատերազմի դաժան դրոշմը կրում են իրենց վրա` տարբեր կերպ:

 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search