Artsakhpress

Մշակույթ

Արցախցի գրողը միջազգային գրական մրցույթի դափնեկիր է դարձել

Արցախցի արձակագիր, լրագրող Աշոտ Բեգլարյանը «Մեծ Ուխտավորը` Երիտասարդներին» միջազգային հիմնադրամի Փառքի ակումբի 27 համարային մրցույթի դափնեկիր է դարձել։

Արցախցի գրողը միջազգային գրական մրցույթի դափնեկիր է դարձել

Արցախցի գրողը միջազգային գրական մրցույթի դափնեկիր է դարձել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ 44-օրյա պատերազմի մասին Աշոտ Բեգլարյանի «Թողնված գնդակը» պատմվածքը միջազգային մրցույթում գրավել է երկրորդ տեղը։
 
Մեզ հետ զրույցում արձակագիրը նշել է, որ պատմվածքը ոչ թե մարտական գործողությունների, այլ պատերազմական պայմաններում մարդկային հոգեբանական ապրումների մասին է՝ փիլիսոփայական եզրակացություններով։
 
«Մրցույթը կայացել է Մոսկվա քաղաքում, ներկայացվել է տարբեր երկրների հեղինակների 53 գեղարվեստական գործ: Մասնակցել են միայն նախորդ մրցույթներում հաղթած հեղինակները, ինչը մրցույթը դարձնում է ավելի ծանրակշիռ»,-ասել է Ա. Բեգլարյանը:
 
Մրցույթին մասնակցելու հանգամանքը նա կարևորում է միջազգային ասպարեզում հերթական անգամ Արցախը պատշաճորեն ներկայացնելու տեսանկյունից։
 
Միջազգային ասպարեզում տասնյակից ավելի մրցանակների արժանացած արցախցի գրողն անկեղծանում է. «Մրցանակներն ինքնանպատակ չեն՝ գլխավորն աշխարհին Արցախի մասին ճշմարտությունը ներկայացնելն է»:
 
Չնայած Ա. Բեգլարյանը խոստովանում է, որ իր գրական թեմայի հիմնական ուղղվածությունը պատերազմն է, բայց չի սահմանափակվում միայն դրանով։
 
«Գրողը միշտ պետք է կատարելագործվի, միշտ պետք է ձգտի դեպի գեղեցիկը, լավը, բարին, դեպի Աստված։ Դա անվերջ գործընթաց է»,-ընգծել է նա՝ տեղեկացնելով, որ շուտով ընթերցողի սեղանին է դնելու «Կորցրած արևի նարինջը» վեպը՝ Հայրենական մեծ պատերազմի մասին, որի ընթացքում անհետ կորել է իր պապը: Գրքում կներկայացվեն նաև Արցախյան պատերազմները, որոնց մասնակցել է հեղինակը։
 
Մեր զրուցակցի խոսքով՝ իրավիճակից ելնելով, ձգտում է նաև որպես լրագրող, հրապարախոս, անդրադառնալ Ադրբեջանի ապատեղեկատվություններին և փաստերով ներկայացնել միջազգային հանրությանը իրականությունն Արցախում և նրա շուրջ:
 
«Այսօր լրանում է Արցախի 120․000 բնակչության հանդեպ իրականացվող հանցագործության 100-րդ օրը։ Տարբեր մտացածին պատճառներով Ադրբեջանն ահաբեկչական գործողություններ է իրականացնում Արցախի ժողովրդի դեմ։ Պարզ են նրա նպատակները՝ էթնիկ զտում, հերթական ոճրագործություն հայերի դեմ: Ադրբեջանը պետք է անհապաղ կատարի Միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի՝ «կյանքի ճանապարհի» վերաբերյալ և նստի իրական բանակցությունների սեղանի շուրջ», -եզրափակել է արձակագիրը ։
 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search