Artsakhpress

Հասարակական

«100 օր. Շրջափակված Արցախ». Ստեփանակերտում հանրահավաք է տեղի ունեցել

Այսօր՝ մարտի 21-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Հայ հեղափոխական դաշնակցության  Արցախի երիտասարդաց միության նախաձեռնությամբ և Արցախում գործող երիտասարդական ու հասարակական  կազմակերպությունների մասնակցությամբ տեղի է ունեցել հանրահավաք՝ «100 օր. Շրջափակված Արցախ» խորագրով:

«100 օր. Շրջափակված Արցախ». Ստեփանակերտում հանրահավաք է տեղի ունեցել

«100 օր. Շրջափակված Արցախ». Ստեփանակերտում հանրահավաք է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հավաքի նպատակն էր արցախցու ձայնը աշխարհին լսելի դարձնելը, նրա պայքարի վճռականությունն արտահայտելն ու  հայ ժողովրդի միասնական կամքն ապացուցելը:
 Нет описания.
Հանրահավաքը մեկնարկել է բոլոր ժամանակներում Արցախի պաշտպանության համար նահատակված քաջորդիների հիշատակը խնկարկելով:
Нет описания.«Այսօր բոլորիս համախմբել է մեկ նպատակ և մեկ գաղափար՝ Արցախում ապրելու հաստատակամությունն և վճռականությունը: Արդեն 100 օր է, ինչ Արցախը միջազգային հանրության անպտուղ մտահոգությունների և հայտարարությունների ներքո գտնվում է Ադրբեջանի կողմից արհեստականորեն ստեղծված շրջափակման մեջ:100 օրն ինքնին ոչ մի խորհուրդ չունի, բայց մի ամբողջական և լուրջ ժամանակահատված է` վերլուծելու այս ընթացքում արցախցու ապրած կյանքը և մեր կրած դժվարությունները: Մենք կրեցինք և շարունակում ենք կրել կենցաղային շատ դժվարություններ, բայց, սրան զուգահեռ, բացահայտեցինք մեր մեջ թաքնված շատ որակներ՝ համբերություն, ներողամտություն, եղբայրասիրություն, մարդկային պարզ շփումներ, որոնցից շատ էինք հեռացել: Եվ, հակառակ այս շրջափակումը ստեղծողների ցանկությանը,  մենք շարունակում ենք կառչած մնալ մեր հողին»,-ելույթի իր խոսքում ասել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:
 
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամ Հեղինար Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ շրջափակման մեջ պայքարի 100-րդ օրն է: 
Нет описания.«Այս պայքարը սկսել են մեր հայրերը` 1988 թվականին: 35 տարի առաջ մեր ժողովուրդը կանգնած էր կենսական մի հարցի առջև, որը մինչ այդ, կարծեք, գոյություն էլ չուներ: Այդ  ժամանակ պայքարի անհրաժեշտության գիտակցումը միասնական նպատակի շուրջ համախմբեց ողջ հայությանը՝ ձևավորելով համազգային շարժում, որը հետագայում ստացավ Արցախյան շարժում անվանումը: 35 տարի անց հայտնվել ենք նույն իրավիճակում, ցեղասպան թշնամին փորձում է հասնել Արցախի ամբողջական հայաթափմանը, Հայաստանի վերջնական կործանմանը: Արցախի անկումը կբացի դարպասները դեպի Հայաստան,  և հայությունը կկորցնի այն միջնաբերդը, այն վահանը, որ 35 տարի շարունակ  պաշտպանում է Հայաստանը: Հայրենիքի ողբերգական կորուստների հետևանքով մեր ժողովուրդը հայտնվել է հուսահատական անկման մեջ: Անորոշության այս լաբիրինթոսում հայտնված ժողովուրդը  պետք է վերագտնի  իր մեջ պայքարելու կամքը, պետք է հասկանա, որ Հայաստանն ու Արցախը կարող են գոյատևել մայն միասնաբար, ձեռք ձեռքի տված»,-ասել է Հ. Գրիգորյանը:
 Нет описания.
Հանրահավաքի ընթացքում երիտասարդները ռուսերենով և անգլերենով կոչեր են հղել միջազգային հանրությանը:
Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.
Нет описания.
Нет описания.Нет описания.Нет описания.

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search