Artsakhpress

Քաղաքական

«Խաղաղության համաձայնագրի պարանաձգությունը շարունակվելու է». Շահան Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

«Խաղաղության համաձայնագրի պարանաձգությունը շարունակվելու է». Շահան Գանտահարյան

«Խաղաղության համաձայնագրի պարանաձգությունը շարունակվելու է». Շահան Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
- ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ կա դրական հնարավորություն, որ թույլ է տալիս ավարտին հասցնել խաղաղության համաձայնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ձեր տպավորությամբ, առկա իրադրությունը հաշվի առնելով, հնարավո՞ր է գնալ խաղաղության պայմանագրի կնքմանը։
- Խիստ տարակուսելի է դրական հնարավորության մասին խոսելը, երբ Ադրբեջանը զորք է կուտակում, կրակում է, շարունակում է սպառնալ և խոսել «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին։ Մյուս կողմից, խաղաղության պայմանագրի նախագիծը երթևեկում է Բաքվի և Երևանի միջև։ Բայց փորձենք հայտարարությունը դիտարկել ամերիկյան տեսանկյունից։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ Բլինքենը մեկնաբանել է Երևանի և Բաքվի միջև կարգավորմանը նպաստելու՝ Վաշինգտոնի փորձերը: Միաժամանակ, նա ընդգծել է, որ Վաշինգտոնը չի պարտադրում Հայաստանին դրա ստորագրումը։ Եվ, հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա «իսկական խնդիրները», ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա՝ ճանապարհը բացելու համար։ Երբ նշվում է մեկ կողմ և ասվում է, որ ԱՄՆ-ն Հայաստանին չի պարտադրում ստորագրել, դա նշանակում է, որ նախագիծը ադրբեջանական խմբագրում ունի, այլապես կնշվեր «կողմերին չի պարտադրում»։ Մյուս կողմից, ստիպում է Բաքվին՝ բացել միջանցքը։ Ստացվում է այսպիսի բանաձև․ միջանցքի բացում՝ խաղաղության պայմանագրի դիմաց։
- Ինչպես Դուք էլ նշեցիք, Բլինքենն ասել է, որ փորձում են ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի Լաչինի միջանցքը կրկին բացվի։ Ձեր կարծիքով՝ ԱՄՆ-ն ինչպե՞ս է փորձում ազդել այսօր և ինչու՞ դա չէր անում ավելի վաղ։
- Եթե  մարդասիրական նպատակը գերադասվեր, ավելի վաղ կարող էր ճնշել և ապահովել միջանցքի բացումը։ Իհարկե, խնդիրը այլ է․ ցույց տալ, որ Ռուսաստանի ջանքերը, իբրև խաղաղապահ և երաշխավոր, չեն արդյունավորվում, և փաստորեն միջանցքը չի բացվում։ Չմոռանանք, որ Լավրովը խոսել էր միջանցքի մոտալուտ բացման մասին։ Չբացելով միջանցքը՝ Ադրբեջանը հարվածում է տարածաշրջանում Ռուսաստանի դերին, ինչը բխում է ԱՄՆ շահերից։ Հիմա հակառակ ուղղությամբ է գնում պրոցեսը։ Վաշինգտոնն ուզում է փաստել, որ Մոսկվայի չկարողացածը Վաշինգտոնը կանի։ Կարծում եմ՝ պարանաձգությունը կշարունակվի։
- Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է, որպեսզի Երևանի ու Բաքվի հարաբերությունները կարգավորվեն, որի համատեքստում պետք է անդրադարձ լինի նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայության իրավունքներին և անվտանգությանը։ Կարելի՞ է ենթադրել, որ խաղաղության պայմանագրում դրույթ կլինի նաև ԼՂ մասով։
- Չի բացառվում, որ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը ներառվի փաստաթղթում։ Խնդիրն այն է, որ այնպիսի կետ պետք է ձևակերպվի, որը որևէ կերպ չընկալվի Արցախը Ադրբեջանի կազմում։
- Ի՞նչ եք կարծում՝ ԱՄՆ-ն իսկապե՞ս շահագրգռված է լուծել 30-ամյա կոնֆլիկտը, թե՞ ամեն բան արվում է Ռուսաստանի դեմ պայքարի շրջանակներում։
- Տարածաշրջանում ԱՄՆ-ի ներթափանցման գործողությունների աշխուժացման շարժառիթները պետք է դիտարկել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հարաբերակցությամբ։ Մի կողմից ռուսական գործոնի չեզոքացման կամ դրա հակակշիռ գոտիների ստեղծման առաջադրանքն է, մյուս կողմից՝ Իրանի շրջապատումը, հակառակ նրան, որ տեսանելի են Իրանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականության մեղմացման միտումները։ ԱՄՆ պետդեպը նախատեսում է 700 հազար դոլարով աջակցել Ադրբեջանին ռազմակրթական ծրագրեր իրականացնելու համար։ Հիմնավորումը հետևյալն է. Ադրբեջանը Իրանի հետ հսկայական սահման ունի, մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, և դա կարող է նպաստել զինվորականների արևմտյան կողմնորոշմանը։ Սա ոչ միայն Ադրբեջանի ռազմական ոլորտում ռուսական գործոնի ազդեցության դեմ է ուղղված, այլ նաև՝ թուրքական գործոնի։ 44-օրյա պատերազմի օրերին ռուսական և թուրքական ռազմական ոլորտում ազդեցության գոտիների միջև նկատելի էր մրցակցություն։ Հիմա տեսանելի է դառնում երրորդ ուղղությունը։ Մի խոսքով՝ հակամարտությունները օգտագործվում են նման խնդիրների լուծման համար։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search