Artsakhpress

Սպորտ

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում

Վաղը ժամը 21։00-ին ֆուտբոլի Հայաստանի ազգայի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրի շրջանականերում կմրցի Թուրքիայի հետ։

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպման շուրջ հետաքրքրությունն ու ինտրիգը ավելի քան մեծ է։

Նախորդ տարվա համեմատ մեր ազգային թիմում տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Հայաստանի ընտրանին առաջին հանդիպումը կանցկացնի ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։

Թիմում կան նաև նորեկներ, որոնց հետ երկրպագուն մեծ հույսեր է կապում։ Վերջին օրերին ֆուտբոլասերների շրջանում քննարկվելիք գլխավոր թեմաներից է Հայաստանի ազգային թիմի կազմը և մարտավարությունը սկզբունքային խաղում։ Ի՞նչ կազմ և մարտավարություն կնախընտրի Ալեքսանդր Պետրակովը։

Հաշվի առնելով Թուրքիայի հավաքականի կարգով ավելի բարձր լինելու փաստը հավանական ենք համարում, որ ուկրաինացի մասնագետը կպայքարի երկու հենակետային կիսապաշտպաններով և մեկ հարձակվողով։

«Առաջին լրատվական»-ի վարկածով Հայաստանի ազգային հավաքականը խաղը կսկսի 4-2-3-1 մարտավարությամբ։ Դարպասում կլինի Ստանիսլավ Բուչնևը, իսկ պաշտպանության կենտրոնում թիմի ավագ Վարազդատ Հարոյանն ու Ստյոպա Մկրտչյանը։ Մեր տեղեկություններով մեկ այլ կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրը թեթև վնասվածք ունի և պատրաստ չէ երկու խաղակես անցկացնելու։ Չի բացառվում, որ պաշտպանական գիծը ամրացնելու նպատակով Պետրակովը Չալըշըրին խաղադաշտ դուր բերի երկրորդ խաղակեսում։ Աջ եզրում կգործի Կամո Հովյաննիսյանը, իսկ ձախից կխաղա Նաիր Տիկնիզյանը։ Հենակետային գոտում տեսնում ենք Ուգոչուկվո Իվուին և Էդուարդ Սպերցյանին։ Կիսապաշտպանության աջ եզրում կխաղա Տիգրան Բարսեղյանը, իսկ Լուկաս Սելարայանը կլինի ձախ եզրում։ Ենթահարձակվողի դիրքում կգործի Խորան Բայրամյանը, իսկ հարձակման կրակագծում՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Վերջինս ամրակազմ է, հաջող է խաղում երկրորդ հարկում, ինչպես նաև աչքի է ընկնում այսպես ասած գնդակ պահելու հատկանիշներով։ Քիչ հավանական ենք համարում, որ Թուրքիայի պես մրցակցի դեմ խաղում Ալեքսանդր Պետրակովը հիմնական կազմում վստահի Հրանտ-Լեոն Ռանոսին։ Պետրակովի տրամադրության տակ է նաև Բունդեսլիգայում ելույթ ունեցող Սարգիս Ադամյանը, բայց․․․։

Կարգով ավելի բարձր մրցակցի դեմ առջևի գծում կռիվ տալու և գնդակ պահելու համար տեսանկյունից ամենահարմար թեկնածուն կարծում ենք Բալեկյանն է։ Բայրամյանին Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը օգտագործել էր 10 համարի դիրքում։ Կարող ենք ասել «Ռոստովի» կիսապաշտպան կարող է արդյունավետ գործել խաղային այս հատվածում։

Ինչ վերաբերվում է հենակետային գոտուն, ապա Իվուն միտված կլինի պաշտապնողական՝ քանդող գործողություններին, իսկ Սպերցյանը կփորձի առաջ կմել խաղընկերներին։ Սելարայանը վերջին շրջանում բավական հաջող է խաղում կիսապաշտպանության ձախ եզրում և կարծում ենք նրան այս գոտում խաղացնելը ճիշտ կլինի։

Տիգրան Բարսեղյանը, թե Հայաստանի հավաքականում և թե «Սլովանում» բավական հաջող է խաղում կիսապաշտպանության աջ եզրում։ Ինչևէ, Ալեքսանդր Պետրակովի ցուցակում կան ևս մի քանի ֆուտբոլիստներ, որոնք վաղը կարող են խաղաժամանակ ստանալ։ Բացի Սարգիս Ադամյանից խաղադաշտում կարծում ենք կտեսնենք նաև Վահան Բիչախչյանին, Ժիրայր Շաղոյանին և Էդգար Բաբայանին։ Այս ֆուտբոլիստները լավ տպավորություն էին թողել նոյեմբերին տեղի ունեցած Կոսովոյի և Ալբանիայի դեմ ընկերական հանդիպումներում։

Հիշեցնենք, որ որակազրկման պատճառով Հայաստանի հավաքականին չեն միացել հիմնական կազմի խաղացողներ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը և կիսապաշտպան Արտակ Դաշյանը։ Վնասվածքի պատճառով ազգային թիմում չէ Ժոաո Մոնրո Արարատը։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search