Հայ շախմատիստուհիներ Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթել են Եվրոպայի առաջնության վեցերորդ տուրում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան
Երեք հայ շախմատիստունի հաղթել է Եվրոպայի առաջնության վեցերորդ տուրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը խաղացին միմյանց դեմ, և պարտիան ավարտվեց ոչ-ոքի։
Լիլիթ Մկրտչյանը, Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից վաստակել են 4,5 միավոր։
Մարտի 17-ից 30-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում տեղի կունենա շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը:
Դրան մասնակցում են 35 երկրների 140 շախմատիստներ։ Հայաստանը առաջնությունում ներկայացված է 6 շախմատիստով։